Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՐԵՎՈՐԸ ՊՈՒՏԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԷՐ «ԱԶԳ»Ի ԹՂԹԱԿՑԻՆ

28/12/2018
- 28 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Ազգ» շաբաթաթերթի խմբագրության խնդրանքով Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հմայակ Հովհաննիսյանը ներկայացնում է իր տեսակետը վերջերս Մոսկվայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսի ընթացքում Մոսկվայում «Ազգ»ի հատուկ թղթակից Գոհար Բոտոյանիՙ Պուտինին ուղղված հարցին եւ վերջինիս պատասխանին.

– Սոցիալական ցանցերում եւ մամուլում եղան տերբեր մեկնաբանություններ, թե ինչու Մոսկվայում հե՜նց «Ազգ»ի թղթակից Գոհար Բոտոյանն է ահա արդեն որերորդ անգամ արժանանում Ռուսաստանի նախագահին դիմելու եւ նրան ուղղված հարցեր հնչեցնելու պատվին: Չհաջողվեց խուսափել մեր ռուսալեզու մամուլի ներկայացուցիչների խանդի յուրահատուկ տեսարաններից, երբ հատուկ ուշադրություն էր հրավիրվում ոչ թե հարցի բովանդակության վրա, որը հակառակից գալով նպատակամղեց ՌԴ նախագահին փարատել Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած կառավարության հասցեով մամուլում հնչող հայ-ռուսական հարաբերությունների անկման վերաբերյալ ահազանգային գնահատականները, այլ հարց տվողի հայկական առոգանությանՙ ակցենտի վրա:

Որտեղից պետք է մեր խելոքներն կռահեն, որ գուցե՞ Պուտինի ականջին տվյալ դեպքում հենց այդ ակցենտն էր հաճո, ինչպես նաեւ կարեւոր էր այն հանգամանքը, որ հարց տվողը Սփյուռքում եւ Հայաստանում գործող ավանդական հայկական կուսակցության ղեկավարներից մեկի կողմից հրատարակվող թերթի թղթակիցն է:

Պուտինը չէր լինի անցյալում արտաքին հետախուզության գնդապետ, եթե լավ չիմանար հայկական Սփյուռքի ներուժը եւ նույնիսկ խորհրդային տարիներին Ռամկավար Ազատական կուսակցության բարեացակամ եւ հարգալից վերաբերմունքը Խորհրդային Միության եւ ռուս ժողովրդի հանդեպ: Պուտինյան Ռուսաստանում, որտեղ ռեվիզիոնիստական տրամադրությունները գնալով ուժեղանում են, անցյալի փորձը կարեւորվում է, եւ ավելորդ անգամ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել Սփյուռքի այն քաղաքական շրջանակներին, որոնք ավանդաբար լոյալություն են դրսեւորել Մոսկվային, օգտակար է համարվում: Առավել եւս, եթե հաշվի առնենք այն, որ օր-օրի ավելի ու ավելի են նոսրանում Ռուսատանին ոչ թշնամաբար վերաբերող մտավորականների շարքերը, սաստկանում է հակառուսական քարոզչությունը: Եվ պատկերացրեք, որ այդ նույն ժամանակաշրջանում ռամկավարների ուժերով Երեւանում տպագրվող թերթը մշտական հիմունքներով հատուկ թղթակից է պահում Մոսկվայումՙ աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում:

Այնպես որ «Ազգ» թերթի ներկայությունը ՌԴ փիառ հարթակներում պարբերաբար ընդգծելու ու կարեւորելու Պուտինի պարբերաբար դրսեւորվող տրամադրվածությունը միանգամայն հասկանալի է: Միանագամայն հասկանալի ու ողջունելի է նաեւ այն, որ մեր լրագրողը ձգտում է ոչ թե իր եսը ցուցադրել, ինչպես դա, ավաղ, ընդունված էՙ մանավանդ մեր հեռուստալրագրողների մոտ, այլ հարցի ձեւակերպումով հնարավորություն տալ հարցի հասցեատիրոջը բացվել ու ասել ամենակարեւորը: Իսկ ամենակարեւորը տվյալ դեպքում Պուտինին «ճիշտ պաս տալն էր», այսինքնՙ հայ-ռուսական հարաբերություններում դրական դինամիկայի եւ, որպես դրա ապացույց, Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հերթական այցի վերաբերյալ Պուտինի համար հայտարարություններ անելու հնարավորության ընձեռումն էր: Դա հաջողվեց, ինչը ամենակարեւորն էր բովանդակային առումով…:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՌԱԿ-Ի ԴԵՄ ՍԵՐԽԻՈ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՅՑԸ

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՏՕՆԱԾԱՌԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ՏՕՆԱԾԱՌԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական