Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԳԱՂԹՕՋԱԽԻՙ ԿԿԱՅԱՆԱՆ ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

28/09/2018
- 28 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Իրբիլ-Դուհոկ-Երեւան

Մերձավոր Արեւելքում եւ Իրաքում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակը չի խանգարում, որ շուրջ 6 միլիոն բնակչություն ունեցող Իրաքյան Քուրդիստանի տարածքում տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ: Մի անգամ եւս, օրից-օր բարգավաճող հայկական գաղթօջախը, մանավանդ Էրբիլում, Դուհոկում, Զախոյում, մասնակցում է այս ընտրություններին մեկ տասնյակի հասնող թեկնածուներով: 10000 բնակչություն ունեցող հայկական համայնքին, իր թվի համաձայն, տրամադրված է խորհրդարանի մեկ անդամի աթոռ: Այժմ այն զբաղեցնում է հայտնի ճարտարապետ ու քաղաքական գործիչ Երվանդ Ամինյանը ՙ Դուհոկից: Նա է կառուցել այդ չքնաղ եւ արդիական քաղաքի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին, «Արարատ» հարսանյաց սրահը, Առաջնորդարանը, որտեղ «Ղեւոնդ-Երեց» Տեր Մասիս Շահինյանի գլխավորությամբ արդեն իսկ գործում է եռօրյա հայկական դպրոցՙ Բաղդադից հրավիրված ուսուցչուհիների օգնությամբ…: Հիշեցնենք, որ զբոսաշրջային կենտրոն հանդիսացող, քրիստոնյա մեծ համայնք ունեցող Դուհոկի նշանավոր դեմքերից է վետերան դասախոս, քրդերեն լեզվի ու պատմության մեծ գիտակ Վարդգես Սարգսյանը , որ տարիներ շարունակ դասավանդել-դաստիարակել է քուրդ, եզիդի, ասորի պետական եւ կառավարական հայտնի դեմքերի:

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի գլխավոր թեկնածուներից է Հավրիզի գյուղապետ, հայկական ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Մուրադ Վարդանյանը : Այս քաջարի հայորդին, որպես բարձրաստիճան սպա, մասնակցել է Իրաք-Իրան երկարամյա պատերազմին: Ապա, Սադդամ Հուսեյնի անկումից հետո, վերադարձել է հայրենի Հավրեզ գյուղ (վերակառուցվածՙ բարերար, Իրաքյան Քուրդիստանի նախկին էկոնոմիկայի նախարար Սարգիս Աղաջանյանի կողմից), դառնալով գյուղապետ: 2014-2016 թթ.ին, երբ Մոսուլը ընկավ արյունախում «Դաեշ»-ի իսլամիստ ոճրագործների ձեռքը, Մուրադ Վարդանյանը իր ջանքերով կազմակերպեց ինքնապաշտպանության ջոկատՙ հերոսաբար պահպանելով Հավրեզ, Ավզրուկ, Իշֆկենդեր հայկական գյուղերը, դուրս շպրտելով թշնամուն հայկական այդ տարածքներից:

Զախոյի ու Դուհոկի հայկական եկեղեցիների հետ, նախաձեռնությամբ Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ եւ վարչապետ Նոզրվան Բարզանիների, կատարվել է մի քանի միլիոն դոլարի հասնող նվիրատվություն, Իրբիլի հայկական համայնքի համար կառուցվել է մի փառահեղ եկեղեցիՙ Անիի Մայր տաճարի «մոտիվ»ներով:

Շինարարության ընթացքին հետեւեցինք, մեր վերջին այցելության ընթացքում Իրբիլ, «Իշդար» արբանյակային հեռուստատեսության տնօրեն Ռազմիկ Մուրադյանի հրավերով:

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանական ընտրություններին անձամբ ներկա լինելու դեպքում հույս ունենք «Ազգ»-ի ընթերցողներին առաջինը տեղյակ պահել արդյունքներից:

Նկար 1. Հայկական զինջոկատների հրամանատար եւ առաջիկա ընտրություններում թեկնածու Մուրադ Վարդանյանը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՄՏՔԻ ՏԵՐ ՀԱՅ ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏԸՙ ԱՅԱՆ ԲՐԵՄՄԵՐ

Հաջորդ գրառումը

ԹԱՆԿ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ. ԵՐԲ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԹԱՆԿ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ. ԵՐԲ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական