Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՇԽԱՐՀՆ ՈՒՐԱԽ Է, ԻՍԿ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՈՉ ՈՔ ՉԷՐ ՏԽՐԻ, ԵԹԵ ՄԵՐԿԵԼԸ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՉԸՆՏՐՎԵՐ

16/03/2018
- 16 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մարտի 14-ին ժամը 9-ից 14-ը Բեռլինում վերջապես ձեւավորվեց Գերմանիայի կառավարությունըՙ 2017-ի սեպտեմբերի 24-ին կայացած ընտրություններից 171 օր հետոՙ կոալիցիա ձեւավորելու զօր ու գիշեր տեւած քաղաքական գործիչների պայքարի գնով: Նախՙ արարողակարգային մի քանի ուրվագիծ, որ վարչապետական ուղին ընտրած Հայաստանի ընթերցողների համար ուշագրավ կարող է լինել:

Բունդեսթագը նիստերի դահլիճում գաղտնի քվեարկությամբ ընտրեց ԳԴՀ կանցլերինՙ 4- րդ անգամ քվե տալով Անգելա Մերկելին: Հյուրերի համար նախատեսված օթյակում ի թիվս այլոց օրվա ընթացքին էին հետեւում Մերկելի 89- ամյա մայրը, նրա գիտնական ամուսինը, ամուսնու որդին: Նրանք, որ երբեւէ հանրության ուշադրության առանցքում հայտնվելու առիթ չեն ընծայել, իրենց ներկայությամբ անուղղակի հուշում էին, որ Անգելա Մերկելի ընտրությունն այս անգամ այնքան էլ, այսպես ասածՙ ինքնըստինքյան չի լինելուՙ եթե մեծամասնությունն ընտրի…( ընտրությունների օրը պարզ է դառնում, թե ում է ԳԴՀ նախագահն առաջարկելու կանցլեր լինելՙ նրան, ով Բունդեսթագում մեծամասնություն ապահոված, ընտրություններում հաղթած խմբակցության թեկնածուն է, որի թեկնածության քվեարկությունն այնուհետ պիտի կայանա Բունդեսթագում- Ան. Հ.): Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարեց, որ 709 պատգամավորից 364- ը նրա օգտին է քվեարկել, որ անհրաժեշտ 355 ձայնից 9-ով ավելի է: Կուսակիցներն ավելի լավ արդյունք էին ակնկալում, բայց, մխիթարում ենՙ կարեւորն այն է, որ հավաքեց անհրաժեշտ քվեներն ու ընտրվեց առաջին փուլով:

Դեմ եղողները ոչ միայն ընդդիմությունից են, այլ նաեւ 2018-ին ձեւավորված ամենափոքր Մեծ կոալիցիայից, որին մաս են կազմում ՔԴ-ՔՍ միությունն ու սոցիալ դեմոկրատական կուսակցությունը: Վերջիններիս բոլոր ներկայացուցիչները չէ, որ Մերկելի ընտրությամբ խանդավառ են: Հատկապես երիտասարդ կուսակցականները, մանավանդ ՍԴ կուսակցության մի զգալի հատված դեմ էր, որ ընդդիմության պատվավոր դերը ստանձնելու փոխարեն ՔԴ- ՔՍ միության հետ նորից նույն գետը մտնենՙ ձեւավորեն Մեծ կոալիցիա, որի ջրերը երկրի համար մաքուր քաղաքական էկոհամակարգ չեն ձեւավորում: Առաջին անգամ է, որ նույն Մեծ կոալիցիային հաջորդում է նույն Մեծ կոալիցիան: Գերմանացիների հիշողության մեջ դրոշմվել էՙ սեպտեմբերյան ընտրության ժամանակ ՍԴ առաջնորդ Մարտին Շուլցի հայտարարությունը, թե վերջապես ավարտ է գտնում իրենց կոալիցիան ՔԴ-ՔՍ-ի հետՙ արժանանալով կուսակիցների ու համակիրների բուռն ծափերին: Հստակ էՙ ընդդիմություն են: Մերկելը կոալիցիոն բանակցություններ սկսեց Ազատ դեմոկրատների եւ Կանաչների հետ, նոյեմբերի 20- ին ԱԴ կուսակցության առաջնորդը հայտարարեց, որ բանակցություններն ընդհատում է: Նոր ընտրություննե՞ր, փո՞քր, մե՞ծ կոալիցիա… ամենաչարչրկվածը լրագրողներն էին այս տուրեւառության մեջ, որ գիշերներ լուսացրինՙ քաղաքական գործիչների պինգ-պոնգը հնարավորինս անկողոմնակալ լուսաբանելուն լծված: Նախագահ Շթայնմայերն իր հերթին բանակցություններ վարեցՙ առաջնորդներին իր նստավայր հրավիրելով: Դեկտեմբերի 7-ին ՍԴ-ի ձայնի տոնը փոխվեցՙ Շուլցը հայտարարեց, թե ամեն գնով չէ, որ պատրաստ կլինեն կառավարության մաս կազմել, օդում կախելովՙ «բայց»-ը, իսկ հունվարի 21- ին երկիրը լսեց, թե կոալիցիոն բանակցությունների համար պատրաստ են: Եվրոպական քաղաքական բեմում հաջողության դափնիներով հայրենիք վերադարձած Մարտին Շուլցը 12 ամսվա մեջ ստրատեգիական սխալների պատճառով ամենաողբերգական կերպարը դարձավՙ կանցլերի թեկնածուի, տարբեր պաշտոնների հավակնող սոցիալ դեմոկրատ Շուլցի համար պատգամավորի աթոռը միակ «ավարն» է այժմ: Բրյուսելում նրա մկրատը լավ աշխատեց, Բեռլինում, պարզվեց, եվրոպական դերձակի փորձը բավարար չէ, ազգային տարազն այստեղ ուրիշ է: Քրիստոնյա դեմոկրատները ֆինանսների նախարարիՙ կարեւորագույն պորտֆելը հանձնեցին Սոցիալ դեմոկրատներին, Մերկելն իր գլխավոր քննադատներից մեկին «զինաթափեց»ՙ 37- ամյա կուսակից Շպահնին վստահեց առողջապահության նախարարի պաշտոնը:

Դեռ ընտրությունը չկայացածՙ «Զյուդդոյչե ցայթունգի» խմբագիրը ափսոսանք էր հայտնում, որ Մեծ կոալիցիայի պարագայում առաջիկա 4 տարում առանձնահատուկ, էական փոփոխություններ չեն լինելու ԳԴՀ- ում: «Բունդեսթագի վրա մեր ճնշումը կավելացնենք, 100 օր հետո էլ կհարցնենք իհարկեՙ ի՞նչ եք արել, բայց համոզված ենքՙ այս կառավարության վրա մենք ժամանակ եւ դրամ ենք վատնում», ասում է Բունդեսթագում 4 ընդդիմադիր ուժերից ԱԴ խմբակցության ղեկավարըՙ չմոռանալով նշել, որ դեմ են երկրում անկայունությանը:

Ձախերի խմբակցությունն էլ պայծառ ապագա չի տեսնում, բայց խմբակցության ղեկավարի ընդգծմամբՙ իրենց դերը ձախ գաղափարախոսության ամրապնդման մեջ են տեսնում: Բայց բոլորի, նաեւ ընդդիմադիրների համար լուրջ քննություն է Բունդեսթագում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանՙ 92 ձայն ունեցող Այլընտրանք Գերմանիայի համար աջակողմյան գործընկերների հետ աշխատանքը: Կանաչներից Էօզդեմիրը հենց ամբիոնից օրեր առաջ նրանց ռասիստ անվանեց: Ընդդիմադիր Կանաչների խմբակցության ղեկավարն ասում էՙ եթե նացիոնալ սոցիալիզմի ուղին ընտրի, չափազանց խիստ ենք լինելու: Իսկ աջերի խմբակցության ղեկավարն էլ ընդգծում էՙ ԳԴՀ արտաքին սահմանների պաշտպանության խնդիրն իրենց օրակարգում առաջնահերթություն է:

«Մինչեւ հաջորդՙ 2021-ին կայանալիք ընտրություն կդիմանա՞ Մեծ կոալիցիան», օրենսդիրից ում հանդիպում, հարց են կախում լրագրողները, եւ կորզում ոմանց այն համոզումը, թե առաջիկայումՙ Հեսսենում եւ Բավարիայում կայանալիք ընտրությունները լավագույն թեստը կլինեն կոալիցիայի համար: Մեծ կոալիցիան իրականում փոքր կոալիցիա է, եւ բարդ է լինելու, քանի որ 6 խմբակցություն ունեցող Բունդեսթագում 4-ն ընդդիմություն են, որոնց համար ակնհայտ էՙ 6 ամսվա մեջ 180 աստիճան փոխված սոցիալ դեմոկրատները դեռ որոնման մեջ են: Բայց քաղաքագետների պնդմամբՙ ժողովրդավարության համար առաջընթաց կաՙ ուժեղ ընդդիմության առկայությունը, ինչը բոլոր դեպքերում հայաստանցիներիս համար բաղձալի անհասանելին է մնում արդեն տասնամյակներ ի վեր:

Ժամը 11-ին ԳԴՀ նախագահանիստ Բելվյու ամրոցում վերընտրյալ Մերկելը նախագահ Շթայնմայերից ստացավ նշանակման հավաստագիրը, իսկ ժամը 12-ին Բունդեսթագում կայացավ նրա երդմնակալության արարողությունը: Ժամը 12.30-ին կանցլերը երկրորդ անգամ այցելեց Բելվյուՙ այս անգամ 15 նորանշանակ նախարարների ուղեկցությամբ, որոնք նախագահ Շթայնմայերից նշանակման հավաստագիրը ստացան, համատեղ լուսանկար ունեցան եւ ունկնդիր եղան դաշնային նախագահի ուղենշային խոսքին: ԳԴՀ նախագահի ուժը խոսքի մեջ է, եւ նա օգտվեց իր այս առանձնաշնորհից: Ժամը 13.30-ին նորանշանակ նախարարները վերադարձան Բունդեսթագ, նախագահ Շոյբլեն կարդաց երդման տեքստը, ինչին հետեւեց 15 նախարարների երդմնակալության արարողությունը: Պաճուճանքից զուրկ գերմանական կենսակերպին հարիր արարողակարգ էր, որի տոնականության պակասը նկատել տվեց նաեւ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» մեր գործընկերն ասելովՙ կարելի էր գոնե երկրի օրհներգը հնչեցնել Բունդեսթագում:

Արդուզարդի, հագուկապի մեջ համեստ Մերկելն իր ու երկրի համար իրադարձային մարտի 14-ին պիջակի սպիտակն էր ընտրել, հագեցրել Գերմանիայի ազգային գույներովՙ սեւ-կարմիր-ոսկի բնական քարերով վզնոցով, որ կրում է հատուկ առիթներով: 63-ամյա այս կինն, անշուշտ, քաղաքական բացառիկ կերպար է: Բացառիկ, քանի որ ԳԴՀ կանցլեր դարձածՙ առաջին կինն է, առաջին բնագետը, առաջին… շարքը երկար է: Նա կանցլեր լինելու երկարակեցության առումով համեմատելի է միայն Հելմուտ Քոհլի, Կոնրադ Ադենաուերի հետ: Նրա վերընտրությամբ Բրյուսելը շունչ քաշեցՙ ԵՄ միասնականության ամրապնդումն անհնար է առանց Մերկելի, Ֆրանսիանՙ առավել քան լարված էրՙ Մակրոնն իր տեսլականը չի կարող իրականացնել առանց Մերկելի հետ դաշինքի, եւ վաղն արդեն Մերկելը կմեկնի Փարիզՙ Բրյուսելում առաջիկա շաբաթ կայանալիք ԵՄ գագաթաժողովին ընդառաջՙ Մակրոնի հետ քննարկման: Մոսկվայում, ասում են, նմանապես արձագանքը դրական էՙ սպասելի շարունակականության առումով, Վաշինգտոնում դժգոհ չենՙ Մերկելին ուժեղ Եվրոպայի խորհրդանիշ է համարում ամերիկյան հանրությունն, ըստ հարցումների: Թուրքիան սպասելիքներ ունի, աֆրիկյան պետությունները հույս ունեն, որ կանցլերիՙ այդ մայրցամաքում նախատեսված տնտեսական զարգացման ծրագրերը կյանքի կկոչվեն: Իսկ Մերկելի պաշտոնական վերընտրությունը կարտոնի նրան դիմակայել ամերիկյանՙ ալյումինի եւ պողպատի, կամ գերմանական ավտոմեքենաների ներմուծման համար հայտարարված առեւտրային պատերազմին: Ինչպես նաեւ ձեռնպահ չմնալ աշխարհի արձակած խոր հոգոցներին ու մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Աշխարհն, ասում են, ուրախ է, իսկ Գերմանիայո՞ւմ…հանրության մեծ մասն ասում էՙ ամոթը մեր դուռն էլ չոքեցՙ 4- րդ անգամ նույն մարդն է ընտրվում, կամ այսպեսՙ ոչ ոք իրականում չէր տխրի, եթե Մերկելը չվերընտրվեր: Սրա մասին միայն հարեւաններս, ծանոթներս չէ, որ վկայում են, մամուլն է հաղորդումՙ ոգեւորված չէ: Հայաստանցիներիս համար ծանոթ բառաշարք է: Ցավո՛ք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ. «ՄԵՆՔ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՊԱԿԱՍ ԲԱՆ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԱՐԱԾԻՑ»

Հաջորդ գրառումը

ՈՎ` ՈՒՄ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՈՎ` ՈՒՄ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական