Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՅՑ

19/01/2018
- 19 Հունվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բանակ-պաշտպանության նախարարություն հասկացությունների շփոթը հին արմատներ ունի մեր մեջ, մնացուկՙ սովետական ժամանակների: Դեռեւս, սովետական պատկերացումների հանգույն, մեր ժողովրդի մտապատկերում պաշտպանության նախարարը ներկայանում է ցմփոր զինվորականի կերպարովՙ մարշալի, առնվազն գեներալ-գնդապետի փայլուն ուսադիրներով, մեդալապատ կրծքով եւ մարտական հարուստ կամ նվազ հարուստ կենսագրությամբ: Հետահայաց օրինակովՙ Վազգեն Մանուկյանը մեր հասարակության կողմից չի ընկալվել որպես ՀՀ պաշտպանական կառույցի առաջին կազմակերպիչ նախարար- նրա ձեռքին ոչ ոք ավտոմատ չի տեսել, իսկ հագինՙ կամուֆլյաժ: Փոխարենը միշտ ընդգծվում է Վազգեն Սարգսյանի կերպարը որպես հրամանատար-նախարարի, հաշվի չառնելով նրա ռազմագիտական հմտություն չունենալը, այլ նկատի ունենալով նրա ազատամարտիկ-առաջնորդ լինելը:

Իրականում պաշտպանության համակարգը եւ բանակը իրար հետ սերտորեն եւ անմիջականորեն փոխկապակցված, բայց նույնական չեն: Ու որպեսզի դիլետանտի բացատրություններ չտամՙ մեջբերեմ «Պաշտպանական-անվտանգային տերմինների (…) մեծ բառարանի» 481-րդ էջից Պաշտպանության նախարարություն բառակապակցության հետեւյալ սահմանումը. «Գործադիր իշխանության մարմին, որը պաշտպանության ոլորտում իրականացնում է պետական քաղաքականություն եւ պետական կառավարում, ինչպես նաեւ համադասում է այլ նախարարություններիՙ պաշտպանության հարցերի հետ կապված գործունեությունը»: Այսինքնՙ նախարարության գործառույթները բազմազան, բազմաշերտ ու բազմակի են, որտեղ բանակը կորիզն է, գլխավոր գործիքը պետական համակարգի ձեռքինՙ հանձին պատշպանության նախարարության, բայց ամբողջությունը չէ՛: Եվ առաջիկա ապրիլից սկսած, ՀՀ նորացված Սահմանադրությանը համահունչՙ այդ նախարարության պետիՙ նախարարի իրավասությունները եւս առավել շեշտվելու ենՙ խաղաղության պայմաններում գլխավոր հրամանատարի դերի ստանձնումով:

Ահա սա՛ է, որ պետք է բացատրել մեր քաղաքացիներին եւ առաջին հերթինՙ որոշ գեներալների, որոնք առայսօր շարունակում են գերագնահատել իրենց դերը, օգտվելով հասարակության թյուր պատկերացումներից, հին մտատիպարներից: Այն էլ ներկա պայմաններում, երբ փորձում ենք իրականացնել «Ազգ-բանակ» տեսլականը: Այլ խոսքով, ներքին եւ արտաքին պայմանները ստիպում են մեզ պաշտպանության նախարարությունը վերակառուցել որպես ինստիտուցիոնալ պետական կառույց եւ դրա տեւականությունը ապահովել ամեն գնով:

Այս ուղղությամբ իսկական առաջանցիկ քայլ պետք է նկատել հանրապետության նախագահի կողմից շուրջ մեկ տարի առաջ Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարՙ համապատասխան հանձնարարականներով: Դա ժամանակակից պահանջներին ընդառաջ քայլ էր, որով փաստորեն դարձնում ենք, հուսանքՙ վերջնականորեն, մեր պատմության բոյեվիկ-գեներալների, քաջամարտիկ ֆիդայիների էջը, եւ պետության պաշտպանության ղեկը հանձնում ժամանակակից կրթությամբ, վարչագիտական որոշակի փորձառությամբ, մաքուր կենսագրությամբ օժտված գործչի, դրանով իսկ, միաժամանակ, դուռը բացելով նոր սերնդի արժանավոր այլ ներկայացուցիչների առջեւ:

Սակայն ինչպես բոլոր, կամ գրեթե բոլոր նորամուծությունները, Վ. Սարգսյանի նշանակումը եւ նրա առաջին իսկ նախաձեռնությունները, ինչպես ասում ենՙ դիմավորվեցին ու շարունակում են դիմավորվել սվիններով: Սկզբումՙ տուժած կամ զոհված բանակայինների համար գանձվող 1000-նոց պարտադիր վճարումների առիթով, որն այս օրերին կրկին է արծարծվում Ալբերտ Դալլաքյանին արտասահման բուժման ուղարկելու աջակցության հարցով: Հաջորդըՙ տարկետումների արգելման դեմ բողոքի դուրս եկած ուսանողների խնդրով: Իսկ ամենավերջինըՙ Սբ. Ծննդյան պատարագին նրա խաչեղբայր կանգնելու, խաչը կրելու, Սբ. Էջմիածնի խորանի վրա կանգնելու եւ… դպրի զգեստ կրելու առիթով: Մանավանդ վերջինի պարագայում ոգեւորվել են բոլոր հեթանոսները, Հայ եկեղեցին վարկաբեկել ցանկացող աղանդավորները, պետություն-եկեղեցի ազգային ու պատմական միասնության բոլոր հակառակորդները: Ոգեւորվել են ոչ միայն անպատասխանատու լրատվամիջոցները, այլեւ, նույնիսկ, նախագահական կերակրատաշտից սնվող «պետականամետ» լրատվամիջոցներըՙ չգիտես ո՞ւմ դրդմամբ եւ ուղղորդմամբ: Բայց բոլորն էլ օգտվելով միեւնույնՙ համաժողովրդական չիմացության, չասելու համար այլ բան, մթնոլորտից:

Կարեւորը սակայն այն է, որ ի տարբերություն նախորդ պետական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների, պաշտպանության երիտասարդ նախարարը չի ընկրկում, երբեմն ջղայնության նշաններ ցույց տալիս է, բայց անհողդողդ շարունակում է գործը:

Նման դիրքում կամային հատկությունները միշտ զորաշարժված պետք է լինեն, ինչպես մեր բանակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՄՄԻՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱԾՈՒՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՏԱԾՈՒՄՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական