Հինգշաբթի, Հուլիսի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓՈՂԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է

14/07/2017
- 14 Հուլիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մենք մշակույթ եւ փող սիրող ազգ ենք: Ընդ որում, փող սիրում են նաեւ նրանք, ովքեր մշակույթ են ստեղծում, երեւի այդ պատճառով էլ այսքան շատ մշակույթ ենք ստեղծում, մանավանդ այս կամ այն կոնկրետ անձի շուրջ, մասին եւ նրա փողերով:

Ուրեմն բնական է, որ մեր փողի վրա պետք է լինեն առավելաբար մշակույթի գործիչներ: Հետեւաբար, զուտ մշակութային տեսանկյունից, զարմանալի է, թե ինչո՞ւ է ԿԲ-ի հուլիսի 11-ի որոշումն այսքան մեծ ընդվզում առաջացրեց փող եւ մշակույթ սիրող մեր քաղաքացիների մեջ: Ի դեպ, ԿԲ-ի հուլիսի 11-ի որոշումը հենց անպես չէ, այլ հիմնված է կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «Է» կետի վրա, որով հաստատվում են ՀՀ թղթադրամների թեմաները, կոնկրետ այս պարագայումՙ երրորդ շարքի: Այնպես որ ամեն ինչ օրինական է եւ այս առումով անհանգստանալու հիմքեր չունենք:

Այլ հարց է, թե ովքե՞ր են լինելու նոր թղթադրամներին: ԿԲ-ի որոշմամբ, 1000-անոցների վրա Եղիշե Չարենցն իր տեղը զիջելու է Պարույր Սեւակին, որի նկարի կողքին հավանաբար կգրվիՙ «մենք քիչ ենք, բայց մեզ….» եւ բազմակետ, տպավորություն ստեղծելով, որ խոսքը հենց 1000-դրամանոցների մասին է, որոնք բոլորիս մոտ էլ միշտ քիչ են: 5000-դրամանոցների վրա կլինի Վիլյամ Սարոյանի նկարը: Հետաքրքրական է, ո՞րը: Ավելի հետաքրքրական է, թե Սարոյանից ի՞նչ է մեջբերվելու թղթադրամի վրա, ավելի ճիշտՙ ի՞նչ լեզվով: Եթե հայերեն, եւ իհարկե հայերեն, ապա Սարոյանը հայերեն չի գրել, անգամ երբ գրել է, թե «Իմ անունն Արամ է», կամ «իմ սիրտը լեռներում է»: Այս առումով առաջարկում եմ նոր 5000-անոցները ոչ պաշտոնապես կոչենքՙ Ջոնի:

Ինձ ամենաշատը հետաքրքրքում էին 10 հազարանոցները: ԿԲ-ն որոշել է, որ դրանց վրա այսուհետ լինելու է Կոմիտասը: Սա շատ խորհրդանշական է: Բանն այն է, որ հենց 10 հազարանոցն է համարվում ընտրությունների ժամանակ ամենակիրառելի թղթադրամը: Անգամ առաջարկ կար եւ կա, որ այդ թղթադրամի վրա պատկերեն հայ ժողովրդին, քանի որ ընտրությունների ժամանակ հայ ժողովուրդը բազմիցս ստանում է 10 հազարանոցներ: Բայց փոխարենը կայացվել է փիլիսոփայական որոշում. էլի ցույց է տրվում խելագարությունը, ընդ որումՙ ժողովրդին պատուհասած եւ արհավիրքից ծնված խելագարությունը, բայց ավելի նուրբ ձեւով, որպեսզի միայն հասկացողները հասկանան, իսկ նրանք այնքան քիչ են մնացել… Հայաստանում:

Հովհաննես Այվազովսկին կլինի 20 հազարանոց դրամանոցների վրա, փոխարինելով մեկ այլ նկարիչ Մարտիրոս Սարյանին: Առաջարկում եմ դրամանոցի հակառակ երեսին պատկերել ծով, եւ վրան գրելՙ «Ծովից ծով Հայաստան»: Կարելի է, իհարկե, նաեւ փոքրիկ, ցանկալի է ռուսերեն տառերով գրելՙ «Որտե՞ղ էին ռուսները, երբ Ղրիմը մերն էր», բայց դա կարող է ունենալ քաղաքական հետեւանքներ, ընդ որումՙ անցանկալի, ռուս-ադրբեջանական զենքի առեւտրի պես:

Եւ վերջապես, նոր 50 հազարանոցների վրա լինելու է Գրիգոր Լուսավորչի նկարը: Ես անկեղծ ասած դժվարանում եմ պատկերացնել, թե որտեղի՞ց են գտնելու այդ լուսանկարը կամ գտածը որքանո՞վ է նման լինելու Լուսավորչին, բայց ամեն դեպքում առաջարկում եմ հակառակ երեսին գրելՙ «Լուսավոր Հայաստան». ընդդիմությունը գոհ կլինի, իշխանությունըՙ կուշտ:

100 հազարանոց թղթադրամներ այլեւս չեն թողարկվի: Նախ դրանց կիրառման ընթացքում քչերս ենք երբեւիցե այն տեսել, բացի այդ Աբգար թագավորի նկարով թղթադրամ ունենալն այլեւս արդիական չէ, քանի որ Տիգրան Սարգսյանը, ով Աբգար անունով որդի ունի, այլեւս ՀՀ վարչապետ չէ:

Եւ մի նորույթ. կունենանք 2000 դրամանոցներ, այն էլ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի նկարով: Հենց 2000 դրամանոցների վրա շախմատիստի նկար դնելը պատահական չէ: Բանն այն է, որ 2000 դրամանոցները լայն մասսայականություն են ունենալու, ինչն էլ իր հերթին կբերի շախմատի լայն մասսայականացման, որն էլ ՀՀ-ում հայտարարվել է պետական ծրագրի պես մի բան:

Հիմա, եթե առանձին-առանձին դիտարկենք նոր թղթադրամների հերոսներին, ապա որեւէ մեկի մեծության առումով քննարկում ծավալելն անիմաստն է: Ու հարցն այն չէ, թե ինչո՞ւ է հենց Սեւակը փոխարինում Չարենցին, կամ հենց Սարոյանըՙ Թումանյանին, հենց Կոմիտասըՙ Իսահակյանին, հենց Այվազովսկինՙ Սարյանին, հարցն այն է, թե ինչո՞ւ են փոխարինվում Չարենցը, Թումանյանը, Իսահակյանը եւ Սարյանը առհասարակ: Նրանք այլեւս ազգային նշանակություն չունե՞ն, ինչպես, օրինակ Լենինի արձանը, կամ Ստալինինը, թե՞ պարզապես հոգնել ենք նրանց նկարներից: Երկու պարագայում էլ, մի քանի տարուց փոխարինելու ենք Սեւակին, Կոմիտասին: Փառք Աստծո, գրողներ, արվեստագետներ, մեծեր շատ ունենք: Գուցե որոշել ենք հերթով բոլոր մեծերին պատկերել թղթադրամների վրա՞, համաձայն իհարկե ԿԲ-ի մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «Է» կետի…

Ամեն դեպքում, եթե այդպես է, ապա դա լավ է: Օրինակ Չադում, մինչ աֆրիկյան այս երկիրը անկախություն ձեռք կբերեր, անցկացվել էր գեղեցկության մրցույթ: Հաղթող գեղեցկուհու նկարը պահպանել էին, ու երբ Չադը անկախություն ստացավ, թղթադրամներին հայտնվեց հենց այդ լուսանկարը: Գիտե՞ք ինչու. որպեսզի Չադի բնակիչները երբեք չմոռանան ու ամեն օր տեսնեն, թե ո՞վ է եղել իրենց գեղեցկուհին:

Գուցե այդ պատճառով էլ մեզ մո՞տ են շարունակ թարմացնում մեծերի նկարներըՙ թղթադրամներին, իսկ դուք ասում եքՙ ինֆլյացիա…

Ամեն դեպքում, փողն այնպիսի բան է, որ կարեւոր չէ, թե ո՞վ է պատկերված նրա վրա. կարեւորն այն է, թե ի՞նչ թիվ է այնտեղ գրված:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅՍ ԱՅՆ ԿԱՄՈՒՐՋՆ Է…

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒԺԵՂ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒԺԵՂ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նման միջանցքը, նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

16/07/2025

Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ...

ԿարդալDetails

Իրանի ժողովուրդը երբեք աշխարհի առջև որպես թույլ կողմ չի ներկայանա. Խամենեի

16/07/2025

Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան

16/07/2025

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում են. դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպին եղել են նախկինում. Փաշինյան

16/07/2025

Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ Փաշինյան

16/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական