Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՈՒՆ… ՉԳԱՍ

30/06/2017
- 30 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կառավարությունը լավ փորձարկեց խորհրդարանականներին վերջին արտահերթ ու հերթական նիստերում` նոր Ազգային ժողովը, փաստորեն, որեւէ ռեսուրս չունի հակադրվելու կառավարության դակիչը վերստին դառնալու իր դատապարտվածությանը`այնտեղ գտնվող եւ իրենց ընդդիմադիր անվանող ուժերը ծիսակարգային մի բան են ու առավել արտաքին ցուցադրության համար, քանի որ թվային որեւէ որակ տալ չեն կարող: Գոլորշի բաց թողնող ընդդիմություն ընդամենը: Ու այդ փորձարկումից հետո հանգիստ ԱԺ է ուղարկվել եւ հունիսի 4-ին էլ կքննարկվի երկու սկանդալային օրինագիծ, որոնք իրականում ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ պետության հեռանկարով մտահոգ ամեն պատգամավոր պիտի մտածեր տապալել: Առաջինը Սեւանա լճից ամեն տարի բաց թողնվող 170 մլն խորանարդ մետրի ջրից բացի` Սեւանից լրացուցիչ եւս 100 մլն խմ ջրառելու վերաբերյալ նախագիծն է, երկրորդը` Հայաստանի քաղաքացիությունը կորցրած մարդկանց հողակտորները մեկ տարվա ընթացքում հարկադիր օտարելուն վերաբերող փոփոխությունների փաթեթը:

Ես հիշում եմ խորհրդարանական այն սուր քննարկումները, որոնք ժամանակին այլ խորհրդարան ու պատգամավորների այլ կազմ ծավալում էին, երբ Սեւանից ջրառը 70 մլն խմ-ից դարձնում էին 170 մլն խմ, դա որակվում էր պետական դավաճանության նման բան, բնապահպանների աղմուկն այն ժամանակ շատ բարձր էր հնչում, շատ երկար քննարկումներից ու խորհրդարանական լսումներից հետո միայն կառավարությունն այն ժամանակ դա հաջողեցրեց: Հիմա եւս բնապահպանները դեմ են, եւ այս տարվա 270 մլն խմ հնարավոր ջրառը համարում են չհիմնավորված եւ մանավանդ` Սեւանի էկոհամակարգին հասցվելիք անդառնալի հարված:

Անգամ ոռոգման կարիքներին ուղղված բացատրությունը արժանահավատ չեն գտնում, դավադրություն տեսնելով եւ Սեւանի լրացուցիչ ջրերը այժմ Հայաստանին չպատկանող Սեւան-Հրազդան կասկադի` լրացուցիչ էլեկրաէներգիայի արտադրմանն ու լրացուցիչ գերշահույթների ստացմանն ուղղված համարելով: Սա ազգային նշանակության հարց է, քանի որ Սեւանի ճահճացման վտանգը, որի մասին զգուշացնում են բնապահպանները, վերաբերելու է բոլորիս, ու տեսնենք, թե ով հակահարված կտա այս ծրագրին խորհրդարանում, թեեւ`վերը նշված փորձարկումներից հետո` հազիվ թե:

Իսկ երկրորդ նախագծով Հողային օրենսգրքում կառավարությունն առաջարկում է փոփոխություն, որով Հայաստանի քաղաքացիությունը կորցրած անձինք զրկվելու են նաեւ իրենց վերջին ունեցվածքից հայրենիքում` հողակտորից: Հողային օրենսգրքի նոր փոփոխությունների նախագծով` արտագաղթած եւ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված անձը, եթե դրանից հետո մեկ տարվա ընթացքում չվաճառի այստեղի իր հողակտորը, ապա մեկ տարվա ժամկետից հետո դա նրա փոխարեն կանեն այլ կառույցներ` հարկադիր վաճառքի հանելով նրա ունեցվածքը: Ասենք` կարող է համայքային կառույցը դիմել դատարան` հողակտորը հարկադիր վաճառքի դնելու հայցով, ստանալ վճիռ, վաճառել հողակտորը, գումարը փոխանցել նախկին սեփականատիրոջը, իհարկե, իր ծառայությունների դիմաց գումար գանձելով, նրա շահն էլ դա է:

Զարմանում ես` որքան պիտի չսիրես երկիրդ, նրա քաղաքացիներին, որոնք երկրից մեկնում են հենց իշխանության, այդ թվում` տեղական իշխանության անարդյունավետ կառավարման, ու հենց այս տեսակ օրենքներ մոգոնողների` իրականությունից կտրված լինելու պատճառով, որ այսպիսի օրենքներ երկնես, ու դեռ հիմնավորելիս էլ բերես Ռուսաստանի, Մոլդովայի, այլոց օրինակը: Եղբայր, սա Հայաստանն է, որտեղ սարսափելի չափերի հասած, ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթ կա, ու այսպիսի օրենքներ հորինելը հե՛նց օրինակ բերված երկրներին ի նպաստ քաղաքականության տիպիկ օրինակ է` այդ երկրներին ներգաղթ է պետք, մեր հաշվին կազմակերպում են: Ու դուք էլ, նրանց օգնելով` գրում եք այնպիսի օրենքներ, որոնք հայ մարդկանց զրկում են վերջին հույսից: Գոնե Ռուսաստանի օրինակը մի բերեք, քանի որ ստիպված Հայաստանը լքած, այս կամ այն աշխատանքն ունենալու համար ստիպված այս (կամ այլ) երկրի քաղաքացիություն ստացած անձին զրկել ոտքի տակ ամուր հող ու երբեւէ վերադառնալու հեռանկար ունենալուց, նշանակում է նպաստել, որ հայ աշխատուժը մնա Ռուսաստանում, բա դա Ռուսաստանին (կամ մի այլ երկրի) նպաստել չի նշանակո՞ւմ:

Հիմա` ըստ էության: Ինչո՞ւ է ծագել այս օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը: Առաջին հիմնավորումը, որ կարող էր դիտվել դրական լույսի ներքո, այն է, որ մեկնածների հողերն, իրոք անմշակ են մնում, իսկ փոքրիկ Հայաստանի համար չմշակված մեկ հողակտորի առկայությունն ագամ մեծ շռայլություն է: Սա լավ բացատրություն է, եթե իրոք դա լիներ իրական մտահոգությունը:

Մյուս կողմից` երբ հենց մի քանի օր իրար վրա օդանավակայան այցելելով կարելի է հասկանալ արտագաղթի ահագնության աստիճանը, որը մեր բարձրաստիճանները չեն ընկալում կամ պարզապես իրենց նեղություն չեն տալիս ընկալել, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հոգեբանական գործոն է հեռացածին երկրին դեռեւս անտես նյարդով կապող վերջին ունեցվածքի վաճառքը, դա վերադարձի վերջին հույսը կտրելու պես բան է: Եթե մեր պետությունն, իրոք , մտահոգված լիներ Հայաստանի գյուղատնտեսական հողերի արդյունավետ մշակմամբ` միգուցե եթե գոյություն ունենային պետական բաժնեմասով խոշորացված հողակտորներ բյուջետային հստակ շահով, էլի կհասկանայինք: Սակայն Հայաստանում, ինչպես որ տարածքային միավորների խոշորացումը, այնպես էլ մանր հողակտորների միավորումն առավել խոշոր գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում, ենթատեքստում ավելի շատ ունի գյուղատնտեսական հողերը մի քանի կալվածատերերի միջեւ կիսելու միտում` շարունակելով եւ խորացնելով Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասի ունեզրկումն ու պլեբեյացումը: Արդեն հիմա գյուղատնտեսական նշանակության արդյունքի արտադրությունը մի քանի կալվածատեր է կազմակերպում` սեփական գերշահույթներն ապահովելով: Այսինքն` խորանում է երկիրը մի քանի օլիգարխի հայրենիք սարքելու սողացող գաղափարի իրագործումը: Նույն կերպ` ազգային հարստության` Սեւանի ջրերի բացթողման անշեղ ավելացող ծավալները, հիմնական անտես նպատակին զուգահեռ, ծառայում են այդ մի քանի օլիգարխի ինչպես գյուղատնտեսական կարիքներին, այնպես էլ ձկնաբուծարաններին, պետության բյուջեն ծակ թողնելով եւ հանրային բարիքը մի քանի հոգով մեջ-մեջ անելով: Մի որոշ ժամանակ անց, երբ խմելու ջրին «կակա» կասենք ու գլխներիս կտանք, թե էս ինչ ենք արել, այդ մի քանի օլիգարխը միլիոններն առած ու մեծ պետություններ իրենց բիզնեսները տեղափոխած կլինեն, իսկ ազգը կդառնա օտարների գերին:

Եւ այս օրեսդրական նախաձեռնությունն էլ սպասարկում է հենց այդ մարդկանց շահերը. նայեք խորհրդարանին` այնտեղ կեսից ավելին, գիտելիք ունեն, թե չունեն, հանրային շփման մշակույթն ունեն, թե չունեն` այդ մի քանի օլիգարխի մերձավորներն են, ուզում էիք ա՞յլ օրենսդրական նախաձեռնություն բերվեր, անկախ նրանից կառավարությո՞ւնն է նախաձեռնում այսպիսի օրենքներ, թե Ազգային ժողովը, նույն միասնական համակարգի անդամներ են բոլորն էլ: Այլապես ավելի հանգրվանային կմոտենային հարցին, ասենք` երկարաժամկետ պայմանագիր կառաջարկվեր, որով ոչ թե հարկադիր վաճառք կպարտադրվեր, այլ` հողի վարձակալություն, կամ չմշակելու դիմաց` պետության կողմից գանձվող տուգանքներ կսահմանվեին այդպիսի պայմանագրում, որպեսզի հողատերը ստիպված լիներ վարձակալության տալ իր հողը, ու որտեղ էլ լիներ` հետաքրքրվեր դրանով:

Իսկ հիմաՙ քրթ- կտրում ենք` քաղաքացիությունից զրկվելուց մեկ տարի հետո հողի՛ց էլ զրկվելով: Ընդ որում` խիստ պայմանական է այն ձեւակերպումը, թե հարկադիր վաճառքից ստացվող գումարը տրվում է նախկին սեփականատիրոջը: Է, ով չգիտի, որ Հայաստանում հիմա մեծ դժվարությամբ է վաճառվում ամեն բան: Մարդիկ տարիներով հողակտոր, բնակարան չեն կարողանում վաճառել, գնորդ չկա, շարքային գնորդներն էլ են մեկնում երկրից, մնում են ապահովվածները, որոնք նյութական անառարկելի արժեք չներկայացնող ոչինչ չեն գնում: Է, պատկերացնում եք, թե ի՞նչ կարժենան որեւէ օլիգարխի անծայր գյուղատնտեսական տարածքներում սեպի պես խրված մի քանի մանրիկ հողակտորները` բնականաբար ոչինչ, ու տվյալ կալվածատիրոջ բարի կամքից եւ աղայական մեծահոգությունից է կախված լինելու, թե ինչ աստիճանի ջրի գնով է հենց նա՛ վերցնելու այդ հողակտորներն ու այդպիսով իրագործելու իր վաղեմի` Չախչախ թագավորի երազանքները: Անգամ մեկ հեկտար հողը, գնորդ չունենալու պատճառով, մի տասն հազար դրամով էլ կարող է վաճառվել, գնորդ չունենալ` պայմանական ենք ասում, հիմիկվա սնանկացման կեղծ գործընթացները ձեզ օրինակ: Ընդ որում` հարկադիր վաճառողն ինքը կարող է շահ ունենալ-գին գցել, կամ այսուայն մեծահարուստ հողատիրոջ պատվերները կատարել, այստեղ եւս կոռուպցիոն ռիսկեր կան` ի վնաս քաղաքացիությունից զրկված հողատիրոջ:

Ի՞նչ եք անում, հասկանում եք: Ձե՛զ եք սպասարկում, բայց մոռացե՞լ եք «Յաւերակացս է՞ր թագաւորեմը»: Առաջարկում ենք Ազգային ժողովի պատգամավորներին, ովքեր իսկապես երկրի ու նրա քաղաքացիների, ու ոչ թե միայն սեփական գրպանի համար են մտահոգ, այս տեսքով մերժել փոփոխությունը` քաղաքացիությունը կորցրած, բայց հողեր ունեցող մարդկանց համար այնպիսի պայմանագրային պարտավորություններ առաջ քաշելով, որոնցով, հողակտորները վարձակալության տալուն զուգահեռ, նրա ժառանգները չեն կորցնի սեփականության իրավունքը: Եթե նպատակը բարի է, հողերի մշակման ազնիվ մղումից է ծնվել, նույն օլիգարխները թող վարձակալեն էդ հողերն ու իրենց շահույթը ստանան, բայց չունեզրկեն հայ մարդկանց: Էդ ոնց է` հարյուր տարի առաջ Արեւմտյան Հայաստանի ունեցվածքի հանդեպ Թուրքիայից մեր իրային իրավունքները դեռ հուսով ենք պաշտպանել, իսկ մեր հարստացածները մեր պետության ներսում ուզում են ունեզրկել հայ մարդկանց:

Հա, ի դեպ, հետաքրքական է, թե ինչ կարծիքի է այս երկու օրինագծերի մասին երկրի նախագահը: Երեկ նա մասնակցել է կառավարության նիստին եւ մի քանի հետաքրքրական շեշտադրում արել. թե` Կարեն Կարապետյանն ու կառավարության կազմը վայելում են ինչպես իր, այնպես էլ նրա քաղաքական թիմի լիակատար վստահոթյունը: Առայժմ` լավ է, գոնե այս պահին հակադրություն չկա նախագահի ու վարչապետի միջեւ, որը միգուցե որոշ խնդիրների լուծման բերի: Բայց, այնուամենայնիվ, էս երկու օրինագծերի հետ համաձա՞յն է երկրի նախագահը:

Հ.Գ.- «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը խոշտանգվել է ամենադաժան եւ ամենաանմարդկային ձեւով, Երեւանի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում, մոտ 15 մարդ հերթով ծեծել են Արայիկ Խանդոյանին: Այս մասին հունիսի 29-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Հունիսի 28-ին վերը նշված դատարանում ոստիկանների ու դատավարության մասնակիցների միջեւ բախում է եղել` ոստիկանները դատարանի դահլիճից ուժով հեռացրել են Խանդոյանին ու եւս երկու ամբաստանյալի:

Հարց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. նկուղներում ամբաստանյալի ծեծող ոստիկանների ոստիկանապետն ե՞ք Դուք: Lավ, ե՞րբ պիտի այս գործելակերպին վերջ տրվի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԾ 20-ՅԱԿԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ ԸՆԴԱՌԱՋՙ ՀՈՒՍԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻՙ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ԼՌԵՑՆՈՂ ՁԱՅՆԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՑԱԽԻՙ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐ ԼՌԵՑՆՈՂ ՁԱՅՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական