Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՙ ԵՐԱԽՏԻՔԻ

21/04/2017
- 21 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Պարույր Աղբաշյանի «դիմաքանդակային հպումները»

Կյանքի ճանապարհի մի որոշակի հանգրվանում մարդը կարիք է ունենում վերանայելու, վերարժեւորելու, հանրագումարի բերելու արածն ու անելիքի մասին խորհելու:

Սփյուռքահայ մտավորական, ուսուցիչ, խմբագիր, հրապարակագիր Պարույր Աղբաշյանը ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դահլիճում «Երախտաւոր դասախօսներ» իր գրքի առիթով կազմակերպված հանդիպմանը ակնարկեց, որ վերջին տարիներին գրած 10-12 գրքերի մեջ այս մեկն է, որ ինքնաբավարարում, ինքնագոհունակություն է պատճառել: Մասնագիտական կրթությունը նա ստացել է Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում, շուրջ 47 տարի անց այդ օրերի հիշողությունները վավերացրել է այս գրքով, հիշողություններ, որ նրան ուղեկցել են մշտապես: Ենթադրելի է, որ հարուստ ու հետաքրքրական պետք է որ լինեին, սակայն ուսանողական տարիներից նա առանձնացրել է կարեւոր մի հատվածՙ վերհանելու այն մտավորականների, դասախոսների կերպարները, որոնք իր եւ իր սերնդակիցների մասնագիտական կայացման մեջ ունեցել են կարեւոր դերակատարում, քանի որ համալսարանական կրթությունը, ինչպես ինքն է գրում, իր գիտակցական եւ մտածողական կյանքի մեջ անկյունադարձային, ամրակուռ հանգրվան է դարձել: Այդ տարիները բանասիրական ֆակուլտետի ոսկե շրջանը կարելի է համարել, այդպիսի մթնոլորտում, այդ անձերի հետ շփումներն արդեն իսկ առավելություն եւ բարեբախտություն պետք է նկատել: Հիշողությունների այս գրությունների համար Պարույր Աղբաշյանը շատ հետաքրքրական բնորոշում է գտելՙ դիմաքանդակային հպումներ, որ լավագույնս արտահայտում է իր մոտեցումներն ու ոճը:

Երեւանի պետական համալսարանում ստացած գիտելիքները, իմացությունները նա հետագայում գործադրել է սփյուռքահայ մշակութային-կրթական կյանքի տարբեր ոլորտներում, ծառայեցրել դրանք հայապահպանության գործին, քանի որ աշխատել է հայկական տարբեր կրթօջախներում (ՀԲԸՄ Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկ, Հայկազեան համալսարան) եւ մամուլում, երկար տարիներ եղել է սփյուռքի ամենանշանավոր թերթերից մեկիՙ «Զարթօնքի» խմբագիրը, խմբագրել, աշխատել-աշխատակցել է «Խօսնակ» ամսագրին, «Գեղարդ», «Դիտակ», «Կամար» հանդեսներին, հանդես է եկել հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներով, հեղինակել տասնյակից ավելի գրքեր:

Վերոնշյալ գիրքը հրատարակվել է ԵՊՀ հիմնադրության 95-ամյակի առիթով եւ յուրատեսակ հարգանքի տուրք է մայր բուհին եւ երախտիք սիրելի ուսուցիչներին, որոնք իրենց մանկավարժական-գիտական գործունեությամբ հիրավի արժեքավոր հետք, ժառանգություն են թողել հայ կրթամշակութային կյանքում: Նա ընտրել է մտավորական-դասախոսների պատկառելի փաղանգՙ Գեւորգ Ջահուկյան, Էդուարդ Աղայան, Մկրտիչ Մկրյան, Հովհաննես Բարսեղյան, Լեւոն Ներսիսյան, Հրանտ Թամրազյան, Գուրգեն Սեւակ, Էդուարդ Ջրբաշյան, Աշոտ Սուքիասյան, Վաչե Նալբանդյան, Մանվել Ասատրյան եւ ուրիշներ: Իր այս նոթերում հեղինակը հակիրճ, բայց դիպուկ բնութագրումներով ներկայացնում է նրանցՙ ոչ միայն որպես ուսուցչի, գիտելիք փոխանցողի, նաեւ նրանց խառնվածքի ամենահատկանշական գծերի, երբեմն էլ հումորային դրվագների միջոցով մարդկային նկարագիրն է տալիս, անշուշտ իր ստացած տպավորություններով ու զգացողություններով, իսկ տեղ-տեղ արտաքինի մի փոքր, բայց խոսուն դետալ ամբողջացնում է կերպարն այնպես, որ յուրաքանչյուրին, ով ուսանել է նրանց, հուշերի սեփական աշխարհը կտեղափոխի:

Այդպես եղավ նաեւ գրքի առիթով հանդիպմանը ելույթ ունեցողների հետ, նրանք իրենց խոսքը կառուցեցին անցյալի հիշողությունների վրա, իհարկե տարիների փորձով ու կյանքի փորձառությամբ գնահատելով այդ անցածն ու հետագա ընթացքըՙ գործունեության արդյունքը: Բանասիրական ֆակուլտետի երկարամյա դեկան Արծրուն Ավագյանը , հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը , որ նաեւ գրքի առաջաբանն է գրել, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որ նույնպես ԵՊՀ սան է եղել եւ շատ բաներ ուներ հիշելու, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը , հեղինակի համակուրսեցի, «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը : Նրանք բոլորը գնացին ետ, դեպի անցյալ, հիշողությունների միջոցով վերարթնացրին անցած դարի 60-70- ականների հայաստանյան կյանքում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունները, սփյուռքահայ ուսանողների առաջին մուտքը Հայաստան, նրանց բերած նորություններն ու գաղափարական ազդեցությունները տեղի մշակութային կյանքի վրա, նշանակալի մասնակցությունը ազգային զարթոնքի շարժումներին, անշուշտ գնահատելով եւ կարեւորելով հայաստանյան կրթության, մտավորական միջավայրի դերը նրանց կայացման եւ հետագա գործունեության վրա: Այդ առումով Պարույր Աղբաշյանը այն նվիրյալների շարքում է, ովքեր իրենց կյանքի կարեւորագույն մաս են համարում հայապահպանության գործը, Հայրենիք – Սփյուռք կապի ջատագովներ ու ամրապնդողներ են, ովքեր Հայաստանը, նրա մշակույթն ու հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները ճանաչելի են դարձնում սփյուռքին, ինչպես ասում ենՙ կենդանի կամուրջ ծառայելով հայության երկու հատվածների միջեւ:

Հանդիսությունը վարելովՙ Երվանդ Տեր-Խաչատրյանը հաճախ էր անդրադառնում ժամանակիՙ հայաստանյան եւ սփյուռքյան տարբեր իրողություններին, հիշատակելով ազգային-մշակութային այն կարեւոր երեւույթները, որոնցով պայմանավորեցին 60-ականների ազգային-գիտակցական զարթոնքն ու գաղափարական վերելքը: Արժեւորելով սփյուռքահության դերըՙ նա անդրադարձավ այդ շրջանում սփյուռքից Հայաստան առաջին անգամ ուսանելու եկած երիտասարդներին. եւ որ նրանց մեծ մասը դարձավ սփյուռքահայ հանրային-մշակութային կյանքի երեւելի դեմքերից, պատահական չէր: Եվ միակը նրանց մեջ, որ երախտիքի, շնորհակալության խոսք ուղղեց Երեւանի պետական համալսարանին եւ բանասիրական ֆակուլտետինՙ Պարույր Աղբաշյանն էրՙ «ժամանակի, մթնոլորտի նկարագրությունՙ արված ջերմությամբ, խոնարհությամբՙ ուսուցիչներին»:

Հետաքրքրական էր Հակոբ Ավետիքյանի անդրադարձը համատեղ ուսանողական կյանքին, Բեյրութ վերադարձի հիշողություններին, ուշագրավ էր ժամանակի նրա գնահատականը: «1957-ին մի շատ կարեւոր բան կատարվեց հայկական կյանքում, ասաց նա: Խորհրդային Հայաստանը սկսեց ուսանողներ ընդունել սփյուռքից: Ես դա դիվանագիտական սխրագործություն կհամարեի, երբ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարներին հաջողվեց համոզել Մոսկվային, որ սփյուռքահայ ուսանողները գան եւ սովորեն իրենց մայր հայրենիքում»:

Նա նաեւ ասաց, որ «Պարույր Աղբաշյանը բեյրության պայմաններում միշտ կարոտով է հիշել համալսարանական տարիները, դասախոսներին ու այդ մթնոլորտը, եւ պատահական չէ, որ հենց նա գրեց երախտիքի այս խոսքը մայր բուհին եւ մեր ժողովրդի լավագույն զավակներին, եւ երբ դա ներկայացվում է համահավաքՙ դեր է կատարում, ինչպես Պարույրի եւ իր ընկերների գործունեությունն է արժեքավորՙ ճանաչեցնելու հայաստանյան հայագիտությունը եւ առհասարակ Հայաստանըՙ Սփյուռքին»:

Հեղինակն իհարկե կրկին հնարավորություն ունեցավ իր երախտագիտությունն ու գոհունակությունն արտահայտելու աջակիցներին եւ հանդիպումը կազմակերպողներինՙ մեկ առ մեկ թվարկելով նրանց անունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԵՐՈՍԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՐՈՍԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական