Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ՀԵՏ

13/11/2015
- 13 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Չորեքշաբթի գիշեր Իրաքի քրդական ուժերը լուրջ նախապատրաստում եւ սպառազինում ստանալուց հետո հիմնավոր հարձակման անցան երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինջարի լեռնաշղթայի ուղղությամբ, որը «Իսլամական պետության» (ISIS) կարեւորագույն ամրակետերից էՙ մի կողմից սիրիական ճակատների եւ մյուս կողմից Մոսուլի եւ իրաքյան այլ շրջանների միջեւ: Կապող օղակՙ որի անկումը ճակատագրական է լինելու ջիհադիստների համար: Ճակատագրական է լինելու նաեւ, դրական տեսակետից, քրդերի համար, որոնք հենց այդ եւ հարեւան Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում են ցանկանում ստեղծել իրենց ազգային պետությունը:

Ռազմական այս նոր նախաձեռնությունը բացի տեղականից ունի նաեւ միջազգային նշանակություն: Փաստորեն Մ. Նահանգները փեշմերգաներին առաջ մղելով ցանկանում է ոչ միայն ընկճել ջիհադիստներին, այլեւ մանավանդՙ հակակշռել ռուսական տպավորիչ մուտքը սիրիական ասպարեզ, ի նախապատրաստումն տարածաշրջանային քարտեզի հետագա հնարավոր փոփոխությունների, որտեղ քրդական գործոնը կարեւորվում է առավել քան երբեւիցէ: Այդ գործոնի կարեւորումը վստահաբար ունենալու է իր անուղղակի թե ուղղակի ազդեցությունը նաեւ Թուրքիայում բնակվող շուրջ 12-15 միլիոն քրդերի ցանկությունների վրա, որոնք թեեւ նոյեմբերի 1-ի ընտրություններում որոշ ընկրկում ունեցան, սակայն, վստահորեն կարելի է պնդել, չեն հրաժարվելու իրենցՙ առայժմ ինքնավարական ձգտումներից: Առայժմՙ քանզի Արեւմտյան Հայաստանի գրեթե ողջ տարածքի վրա քուրդ ազգաբնակչության խիտ ներկայությունը լրջագույն գրավական է ոչ միայն ինքնավարության համար, ինչ էլ որ լինեն Էրդողանի կամ թուրքական որեւէ այլ իշխանության հակաքայլերը:

Երբեւիցէ դա պատահելու է- քրդերը ոչ միայն որպես բնակչություն, այլեւ իբրեւ պետական կազմավորում Հայաստանի Հանրապետության հարեւանն են դառնալու: Իրականություն է դառնալու 90-ական թվականներին թուրքական մամուլում մեր պահանջատիրության երեսին հեգնորեն շպրտված խոսքերը. «Հիմա այդ հողերը ո՞ւմ տանք, ձե՞զՙ հայերի՞դ, թե՞ քրդերին»…

Ահա թե ինչու մեր թերթը վերջին շաբաթներին կարեւորությամբ է անդրադառնում- հայաստանյան մամուլում թերեւս միակը-հայ-քրդական, ավելի ճիշտՙ հայկական պահանջատիրություն-քրդական գործոն հարցին, իրար հետեւից հրատարակելով լրջագույն ուսումնասիրություններ ու հոդվածներ մեր նշանավոր արեւելագետ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի եւ հայտնի մտավորական Երվանդ Ազատյանի գրչով: Ի լրումն դրանց, մեր թերթի առաջիկա համարում հրատարակելու ենք պրոֆ. Ն. Հովհաննիսյանի խորիմաստ նոր հոդվածըՙ «Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հիմնահարցի կարգավորման հայկական հայեցակարգում» վերնագրով, որպես այդ թեմայով յուրօրինակ եռագրության վերջին հատված:

***

100 տարի առաջ, նաեւ Սինջարի լեռների վրա, որոնց ազատագրմանն են այժմ լծվել քրդական ուժերըՙ ջիհադիստ հրոսակներից, քուրդ հրոսակները կոտորում էին Եղեռնից մազապուրծ հայերի վերջին խլյակներին: Երբեւիցէ պե՞տք է քրդերին հիշեցնել իրենց ծանր պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության գործում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԲ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՆ ԻՆՉ ԿՊԱՐԶՎԻ, ԵԹԵ ԼԻՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՆ ԻՆՉ ԿՊԱՐԶՎԻ, ԵԹԵ ԼԻՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական