Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԱԳԱՂԹ

19/12/2014
- 19 Դեկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Ինքնահամոզման դառը ճշմարտությունը

Մեր երկրում արտագաղթի պատճաները տարեցտարի ավելի բազմաշերտ են դառնում: Եթե 1990-ականներին հիմնական պատճառը սոցիալ-տնտեսականն էր, մութն ու ցուրտը, ապա 2000-ականներից սկսածՙ արտագաղթի ցուցանիշներն ահագնանում ենՙ հիմքում կրելով սոցիալական անհավասարության, անարդարության ու բարոյահոգեբանական դրդապատճառներ: Այն հասարակությունը, որը չունի միջին խավ, բաժանված է երկու բեւեռներիՙ չքավորների եւ հարուստների միջեւ, բնական աճ չի կարող ունենալ: Վիճակագրական պատկերի համաձայն, հենց միջին խավն է լքում հայրենիքըՙ զգալով չքավորության ու բարոյալքման մոտալուտ վտանգը: Յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը նրա միջին խավն է, որը հանդիսանում է հիմնական աշխատուժն ու գիտակրթական, մշակութային ներուժը: Չքավոր շերտի գիտակցական մակարդակն ու սոցիալական հնարավորությունները չեն ներում, որպեսզի իր ապագան փոխելու, կյանքի որակը լավացնելու քայլեր անի, իսկ հարուստ խավն արտագաղթելն անիմաստ է համարում, որովհետեւ քաջ գիտեՙ հարստահարելով հարստություն կուտակելու եղանակները եվրոպաներում չեն անցնում: Հայերը Հայաստանից արտագաղթում են հետեւյալ պատճառներով:

1. Ֆինանսատնտեսական – Մարդիկ կայունություն են ակնկալում մի երկրում, որտեղ ծնվել-հաստատվել ու ապրում են: Կյանքի փուլերը ծրագրել առանց ֆինանսական նվազագույն ապահովության, անհնար է: Հայաստանի բնակչության 50 տոկոսի կարծիքով շատերն արտագաղթում են գործազրկության պատճառով: Դրան ավելանում է գնաճի եւ աշխատավարձի անհամապատասխանությունը: Պատկերը հետեւյալն էՙ ամբողջ ամիս աշխատում ես, բայց ստացած աշխատավարձով անգամ նվազագույն կենսապայման չես կարող ապահովել:

2. Կրթական – Ստացել ես բարձրագույն կրթություն, որը, սակայն, աշխատանք գտնելիս դեր չի խաղում: Մասնագիտությունն ու պահանջարկի դաշտը փոխհամաձայնեցված չեն, իսկ պահանջարկի հրամայականով այլ կրթություն ստանալը նոր ռեսուրսներ է պահանջում: Մասնագիտական որոշակի որակ ունեցողները նախընտրում են վերապատրաստվել ու միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն ստանալ դրսում, քանի որ մեր բուհերը համապատասխան մասնագիտական որակ չեն ապահովում:

3. Մշակութային – Այն, ինչ մատուցվում է այս դաշտում, ոչ բոլորի ներքին գեղագիտական պահանջներն ու ճաշակն է բավարարում: Երբ մշակութային կոչվող միջավայրում մարդը չի գտնում իր բաժինը, իր հոգեկերտվածքին ու նախասիրություններին հարիր նյութ, օտարվում է այդ միջավայրից: Մշակութային բարձր արժեհամակարգի նկատմամբ քամահրանքը վիրավորում է նրանց ճաշակն ու ազգային արժանապատվությունը: Ազգային արժեքների անկումը, հոգեւոր պահանջների անտեսումն ու դրանց փոխարեն ցածրակարգ տարրեի ֆետիշացումը ստիպում է նրանց որոնել իրենց մշակութային նախասիրություններին համապատասխան այլ միջավայր:

4. Նվաստացման հոգեվիճակ – Կյանքը համեմատություն է: Երբ սեփական ընդունակություններդ ու որակդ համեմատում ես կողքինիդ հետ, իսկ առավելությունը քո կողմն է, բնականաբար, կրկնապատկվում են կյանքի պայմանների նկատմամբ պահանջներդ: Սակայն մեր երկրում տեղի է ունենում ճիշտ հակառակը. առաքինի, պարկեշտ, կիրթ, զարգացած քաղաքացին չի ապրում որակական իր հատկանիշներին համապատասխան կենսապայմաններում: Մինչդեռ իր կողքին ապրող ինտելեկտուալ ու մարդկային ցածր նկարագիր ունեցողին տրված են ապրելու, գործելու անսահմանափակ հնարավորություններ:

5. Սոցիալական կարգավիճակի վատթարացում – Մարդու պահանջմունքներից մեկն էլ կյանքի որակի աճն է: Հասարակ համեմատություն. անցյալ տարի սոցիալական պայմաններն ավելի լավն էին, քան այս տարի: Իսկ իրական երաշխիքները գնալով պակասում են: Առաջընթացի նախադրյալներ չտեսնելու պատճառով եւ հետընթացից խուսափելու համար մարդիկ սկսում են բախտ որոնել դրսում:

6. Հոգեբանական – Արտագաղթի համատարած տրամադրությունն ինքնըստինքյան քեզ էլ է պատում: Եթե շատերը հեռանում են երկրից, ուրեմն վիճակը լուրջ է, պարզապես դու չես խորությամբ ընկալում այն: Կասկած ու մտավախություն է առաջանում. արդյո՞ք հայրենիքում մնալը ճիշտ է, միգուցե ամեն ինչ սրընթաց կերպով ավելի վատանա: Եթե ոչ, ապա ինչո՞ւ արտագաղթելու տրամադրվածություն ունեն անգամ համեմատաբար բարեկեցիկ ապրողները:

7. Անվստահության ու վախի մթնոլորտ – Վաղվա օրն անորոշ է, ոչ մի հույս չի կարելի կապել ապագայի հետ: Չկան նախադրյալներ ու հիմքերՙ համոզվելու, որ վաղն ավելի վատ չի լինելու, քան երեկ ու այսօր: Հեռանկարների բացակայությունը վախի մթնոլորտ է առաջացնում: Մարդը վախենում է անորոշությունից ու կասկածներից, որոնք հաղթահարելու համար ինքն անզոր է: Մարդը վախենում է իշխող բարքերի դեմ պայքարելու իր անզորությունից:

8. Ինքնադրսեւորման եւ կայացման հնարավորությունների սահմանափակում – Մեր երկրում սեփական ուժերով առաջ գնալը հեքիաթի երեք կարմիր խնձորի խաբկանքով ապրել է նշանակում: Մասնագիտական ու մարդկային արժեքների վրա հիմնվելով ու, մանավանդ, օրենքի տառին համապատասխան գործելովՙ ոչնչի չես հասնի: Կայանալու համար առաջ բրթողներ են պետք, իսկ այդ դեպքում սեփական բարձր արժանիքների կարիքը չկա: Ելնելով բազմաթիվ օրինակներիցՙ մարդը տեսնում է, որ առանց հեղինակավոր միջնորդի, հնարավոր չէ կայանալ: Ոչ մի պատահական մարդ միայն սեփական արժանիքների շնորհիվ որեւէ ոլորտում չի կարող կայանալ:

9. Անվստահելի ապագա երեխայիդ համար – Երեխայի մոտալուտ ապագան հարկավոր է որոշ չափով ծրագրել: Ի՞նչ կրթություն տալ, որպեսզի հետագայում երեխան արժանավայել ապրի: Դաստիարակել սեփական սկզբունքներին հակառա՞կ արժեհամակարգով, որպեսզի երեխան կուլ չգնա ջունգլիների օրենքներին, թե՞ հավատարիմ մնալ սեփական տեսակինՙ համոզված, որ նման դաստիարակությամբ երեխան հետո ճնշվելու է գռեհիկ ու բիրտ միջավայրում: Յուրաքանչյուր հայ ծնող իր կյանքն անիմաստ չի համարում մի դեպքում, երբ վստահ է , որ իր երեխան իրենից ավելի լավ է ապրելու: Ի դեպ, ապացուցվել էՙ այն սերունդը, որը ծնվել է 1970-80-ականներին, միակ սերունդն է, որն ավելի վատ է ապրում, քան իր ծնողներն են ապրել երիտասարդ ու միջին տարիքում: Հավանականություն կա, որ այդ սերնդի երեխաներին նույնպես կենսական բարելավումներ չեն սպասվում:

10. Օգտագործված լինելու զգացում – Իր հայրենիքում ապրող քաղաքացին իր երկրի ղեկավարներին պետք է միայն հարկեր, տուրքեր ու վարկեր վճարելու համար: Մարդն իրեն զգում է թալանված ու հարստահարված. իմ հայրենիքին միայն իմ փողերն են պետք, եթե վճարունակ չլինեմ, անպետք իրի պես դեն կշպրտվեմ:

Հ.Գ. Ընդհանրապես մարդ բանականն իր հայրենիքը լքում է ոչ թե ստամոքսի, այլ իր ներսի դատարկությունը լցնելու հույսով: Երբ օտար երկրում ես քեզ նվաստացած զգում, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ինչպե՞ս հիմնավորես ստրկային կարգավիճակդ քո իսկ հայրենիքում: Ամենասարսափելին ինքնահամոզմանը հանգելն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԵՐՄԻՇԵԼԻ ՓԼԱՎ

Հաջորդ գրառումը

ԱՍՎԱԾՆ ՈՒ ՉԱՍՎԱԾԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԱՍՎԱԾՆ ՈՒ ՉԱՍՎԱԾԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական