Երկուշաբթի, Հուլիսի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է

03/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի ընտրանու սկզբունքային մրցավեճն էր Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի հավաքականի հետ: Ինչպես Եվրոպայի թիմային առաջնությունում, այս անգամ էլ ոչ-ոքի արդյունք գրանցվեց: Այս անգամ առաջինն իր մրցավեճն ավարտեց Վլադիմիր Հակոբյանըՙ հաղթելով Նիջաթ Մամեդովին: Սակայն ադրբեջանցիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 4-րդ խաղատախտակի վրա Վասիֆ Դուրարբեյլին պարտության մատնեց Գաբրիել Սարգսյանին: Սերգեյ Մովսիսյանը հաշտություն կնքեց Էլթաջ Սաֆարլիի հետ: Մրցախաղի ելքը պետք է վճռվեր Լեւոն Արոնյանի եւ Ռաուֆ Մամեդովի պարտիայում: Հայ գրոսմայստերը բավական երկար ժամանակ հաղթանակի ուղիներ էր փնտրում, սակայն մրցակիցը կարողացավ պարտիան 93-րդ քայլին ավարտել ոչ-ոքի:

Միավորի այս կորուստը կարող է թանկ արժենալ մեր հավաքականին աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար մղվող պայքարում: Ուկրաինայի հավաքականը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով թուրքերի նկատմամբ: Հայերին շրջանցեցին ռուսներըՙ 3,5-0,5 հաշվով հաղթելով գերմանացիներին: Իսկ Չինաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի նկատմամբ, միավորներով հավասարվեց մեր հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականի կազմում Վարուժան Հակոբյանը չմասնակցեց մրցախաղին: 6 միավոր վաստակեցին նաեւ հոլանդացիներըՙ 3-1 հաշվով պարտության մատնելով Եգիպտոսի շախմատիստներին:

Մեկօրյա հանգստից հետո երեկ շախմատիստները կրկին նստեցին խաղասեղանների շուրջնՙ անցկացնելով 6-րդ տուրի հանդիպումները:

Ցավոք Հայաստանի հավաքականը շատ անհաջող խաղաց գերմանացիների հետ` պարտվելով 1-3 հաշվով: Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը Գեորգ Մեյերի հետ մրցախաղում հայտնվել էր պարտության վտանգի առջեւ: Բարեբախտաբար, գերմանացի շախմատիստը 2 կոպիտ սխալ թույլ տվեց եւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին նաեւ Գաբրիել Սարգսյանն ու Դավիթ Բարամիձեն: Իսկ ահա Վլադիմիր Հակոբյանն ու Սերգեյ Մովսիսյանը պարտվեցին համապատասխանաբար Արկադի Նայդիչին եւ Դանիել Ֆրիդմանին:

Այս պարտությունը մեր շախմատիստներին գործնականում զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու վերջին հնարավորությունից: Առաջնության ավարտից 3 տուր առաջ մեր ընտրանին 6 միավորով 6րդ տեղում է: Այսօր ՀՀ հավաքականը կհանդիպի թուրքերի հետ:

5 անընդմեջ հաղթանակներից հետո Ուկրաինայի հավաքականը հոլանդացիների հետ մրցախաղում առաջին պարտությունը կրեց` 1,5-2,5: Հոլանդացիներին հաղթանակ պարգեւեց Լյուկ վան Վելին` պարտության մատնելով Անտոն Կորոբովին: 10 միավորով Ուկրաինան շարունակում է գլխավորել աղյուսակը: Հոլանդիան 8 միավորով 3-րդ տեղում է: 9 միավորով 2-րդ տեղում են ռուսները, որոնք 3-1 հաշվով պարտության մատնեցին թուրքերին: Նույնպիսի հաշվով Չինաստանի հավաքականը հաղթեց եգիպտացիներին ու վաստակած 8 միավորով 4-րդ հորիզոնականում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՐԳԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԱՐԱՐԱՏՆ» ԱՐՁԱԿՈՒՐԴԻ Է ՄԵԿՆՈՒՄ 8 ՄԻԱՎՈՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

«ԱՐԱՐԱՏՆ» ԱՐՁԱԿՈՒՐԴԻ Է ՄԵԿՆՈՒՄ 8 ՄԻԱՎՈՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարն իրապես շատ հետաքրքիր և խոսուն ելևէջներ է ունեցել։ Ինչ ասես...

ԿարդալDetails

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է դեսպան Ավետ Ադոնցից անշարժ գույք և գումար բռնագանձել

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական