Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԱԲՐՆՈԽԸ, ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, ԵՄ-Ն ՈՒ ՄՄ-Ն

01/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի դեգերումը Մաքսային միության եւ ԵՄ-ի միջեւ շարունակում է մնալ շատերին հուզող թեմա: Երեկ տարբեր դրսեւորումներով թեման շուռումուռ տվեցին նաեւ խորհրդրարանում` նախ արտաքին ոլորտում հատկացումների եւ հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ընթացքում, ապա եւ լրագրողների հետ ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի (հայ համանախագահ Սամվել Ֆարմանյանի հետ համատեղ) հանդիպման ընթացքում: Ցաբրնոխին, օրինակ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Մաքսային միություն մտնելու հիմնավորումներից ազգային անվտանգության շարժառիթն էր համոզիչ թվացել, թեեւ նկատեց, թե իր խնդիրը չէ համոզիչ-անհամոզիչը գնահատել: Նրա խոսքով` սեպտեմբերի 3-ից հետո մեկը մյուսի հետեւից Հայաստան այցելած պատվիրակություններն ափսոսում են Հայաստանի կատարած շրջադարձի համար, ու չնայած հարգանքին` ՄՄ մտնելու Հայաստանի որոշման հանդեպ, այդ պատվիրակությունների ներկայացուցիչները չեն զլացել նշել, որ ՄՄ անդամակցումը անհնարին է դարձնում Ասոցիացման համաձայնագրի ստորագրումն` իր տնտեսական բաղադրիչով հանդերձ: Իսկ Հայաստանի պաշտոնյաների կողմվից հայտնվող այն տեսակետները, թե Հայաստանը ԵՄ- ի հետ համագործակցությունը շարունակում է` Ցաբրնոխի համար հասկանալի էր, քանի որ Հայաստանն առանց Եվրոմիության հետ համագործակցության կարող է դառնալ ռուսական գավառ: Եվրոմիությունն էլ կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունն այնքան, որքան հնարավոր կհամարի Հայաստանին հեռու պահել տվյալ հեռանկարից:

Իսկ ընդհանրապես, ըստ Ցաբրնոխի, հարգելով Հայաստանի որոշումը` ՄՄ մտնելու վերաբերյալ, Եվրոխորհրդարանը Հայաստան-ԵՄ համագործակցության նոր հնարավորություններ է մտմտում այս նոր պայմաններում: Ասուլիսին այդ մասին ասելով` միաժամանակ այս բովանդակությամբ ձեւակերպումներ էին արվել ԵՄ-Հայաստան երկու համանախագահների տարածած հայտարարության մեջ, որտեղ վերջիններս վերահաստատել են հանձնառությունըՙ շարունակել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա զարգացումը, հիմնված նախորդ տարիներին երկու կառույցների խորհրդարանականների արդյունավետ համագործակցության վրա Հայաստանի եվրոպական օրակարգը առաջ մղելու նպատակով: Քաջալերում կար` ուղղված Եվրոպական խորհրդարանինՙ ԵՄ-Հայաստան արտոնագրերի դյուրացման համաձայնագրին կանաչ լույս տալու հետ կապված, նույնը ակնկալելով Հայաստանի Ազգային ժողովիցՙ մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը (Եվրոխորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը, Հայաստանի խորհրդարանը` քննարկել, վավերացումը թողնելով հաջորդ քառօրյային): Համանախագահներն, այնուամենայնիվ, հասկանում են այն դժվարությունները, որոնք այլեւս թույլ չեն տալիս շարունակել ԵՄ-Հայաստան Ասոցիացման համաձայնագրի, ներառյալՙ ԽՀԱԱԳ գործընթացը, ինչպես նախատեսված էր այս նոյեմբերինՙ Վիլնյուսում: Բայցեւ` արժանին մատուցում կատարված աշխատանքի եւ ներդրված ջանքերի համար եւ կոչ են անում շարունակել նույն եռանդովՙ հստակեցնելու, թե ինչպես պետք է առաջ շարժվել Վիլնյուսի գագաթնաժողովից հետո, ասված էր հայտարարության մեջ:

Իսկ ահա Հայաստանի արտաքին գերատեսչությանը բյուջեի հատկացումների քննարկմանը ֆինասների փոխնախարար Պավել Սաֆարյանին ուղղված պատգամավորական հարցումները ենթատեքստեր ունեին. ինչո՞ւ են բյուջեում եվրոինտեգրման ուղղությամբ ծախսելիք գումարները նույնը մնում, երբ Մաքսային միությանը անդամագրվելու հայտարարությայուն կա (օրինակՙ 122 մլն դրամ հատկացվելու է օրենսդրական եւ թարգմանչական աշխատանքներին, նույնքանՙ որքան 2013-ին է եղել), կամ եվրոդրամաշնորհների հատկացումների գումարները նույն չափերով արտացոլված են նաեւ նոր բյուջեում` երաշխիք կա՞, որ դրանք չեն կասեցվի: Չնայած այս հարցերի հասցեատերը արտգործնախարարությունն էր` Պ. Սաֆարյանը եվրոդրամաշնորհների գումարների վերաբերյալ համոզված էր, որ դրանք կգան: Իսկ ահա հարցը երբ վերաուղղվեց փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, նա նշեց, որ, իրոք, հարցադրումը տեղին է, եւ եթե ընթացքում հասկանալի դառնա, որ պետք է ավելի քիչ օրենսդրություն թարգմանվի, այդ ժամանակ կվերանայեն գումարները:

Զ. Մնացականյանը ոչ պատգամավորների, ոչ լրագրողների հարցերից չխուսափեց: Այս մի քանի ամիսների մշտական հարցը` Զ. Մնացականյանին, թե Վիլնյուսում վերջապես ի՞նչ ենք ստորագրելու, ունեցավ այս կարգի պատասխան. բանակցվում է եվրոպացի գործընկերների հետ, որ ստորագրվելիք փաստաթղթի ձեւը եւ բովանդակությունը համապատասխան եւ փոխկապակցված լինեն, ձեւակերպվի հարցերի այն շրջանակը, որով ԵՄ-ի հետ Հայաստանը շարունակելու է աշխատել: Իսկ ահա բովանդակությունը կարտահայտվի համապատասխան ձեւում: Մնացականյանն ասում էր, թե նոյեմբերի 28-ից հետո 29 է լինելու, 30-ը` եւ կյանքն է շարունակվելու, եւ գործընկերությունը: Այս առավել քան դիվանագիտական պատասխանը, բնականաբար, չհագեցրեց լրագրողներին, բայց ճշտող հարցերն էլ նոր բան չավելացրին այս պատասխանին: Միայն այն, որ ստորագրվելիքը (հուշագիր, թե մի այլ բան) միակ կամ վերջին փաստաթուղթը չի լինելու: Վիլնյուսում ստորագրելիքը պետք է արտացոլի ե՛ւ այս հանգրվանը, ե՛ւ հարաբերությունները հետագայում զարգացնելու նպատակները: Իսկ թե ո՞վ է գնալու Վիլնյուս` արդյո՞ք երկրի նախագահը նաեւ, Զ. Մնացականյան նշեց, թե մասնակցությունը հնարավորինս բարձր մակարդակով է լինելու:

Օրերս Հայաստանի առաջին նախագահը խոսել էր Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ արտաքին արկածախնդիր քաղաքականության մասին: Այս մասին Զ. Մնացականյանին ուղղված հարցը վերադարձվեց մոտավորապես այսպես. փոխարտգործնախարարն այդպես չի կարծում, իսկ Հայաստանի հեղինակության խնդիր էլ չի տեսնում, քանի որ գործընկերների հետ իրականացվում է երկրի շահերից, անվտանգությունից բխող քաղաքականություն` խնդիրների լուծման տարբեր ձեւաչափեր գտնելով: Իսկ գործընկերներն էլ շատ են` Եվրոմիությունը, նրա անդամ երկրները, Ռուսաստանը եւ այլն:

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն, օրինակ, հետաքրքրվեց, թե եթե փոխարտգործնախարարն զգա, որ Մաքսային միություն մտնելու պայմանը Ղարաբաղի հարցն է, ի՞նչ դիրքորոշում կունենա` գնահատական տալով նաեւ, թե արտաքին ոլորտում Հայաստանը մերժվածի կամ ձախողվածի վիճակում է: Զ. Մնացականյանը պատասխանեց, թե չի աշխատում այնպիսի միջավայրում, ուր կարիք կա հայրենասիրության մրցակցության, որտեղ հայրենասիրության պակաս կամ անպատասխանատվություն կա` Ղարաբաղի հարցի հետ կապված: Եւ նման ընտրության կարիք հազիվ թե լինի, քանի որ այդ հարցում կոնսենսուս կա ե՛ւ պաշտոնյա մարդկանց, եւ հասարակական կարծիք ձեւավորողների մեջ, այնպես որ` նման այլընտրանքների առջեւ կանգնելու առիթ չենք ունենա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԿԱՅՐԱԹԸ» ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆՈՎ

Հաջորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵՑ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀԴՄ-ՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵՑ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀԴՄ-ՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական