RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Տեղադրվել է` 2013-08-30 23:47:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 741, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԲՈՏԻ ԴԵՄԵԼԸ ԿԽԱՂԱ «ՇԻՐԱԿՈՒՄ»

Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» կես տարվա պայմանագիր է կնքել կոտդիվուարցի հարձակվող Բոտի Դեմելի հետ, որն արդեն միացել է շիրակցիներին: Սպասվում է, որ նա «Շիրակում» նորամուտը կնշի սեպտեմբերի 14-ին «Արարատի» հետ կայանալիք առաջնության խաղում: Նախորդ մրցաշրջանում Բոտի Դեմելը հանդես է եկել վրացական «Զեստաֆոնի» կազմում:

Բոտի Դեմելին լավ են ճանաչում հայ ֆուտբոլասերները, քանի որ նա ժամանակին հանդես է եկել «Միկայում»ՙ աչքի ընկնելով արդյունավետ խաղով: Նա «Միկայում» 26 գոլի հեղինակ է դարձել:

2011-ի փետրվարին Դեմելը քառամյա պայմանագիր կնքեց Նորվեգիայի բազմակի չեմպիոն «Ռուսենբորգի» հետ, սակայն ծանր վնասվածք ստացավ եւ 8 ամիս խաղադաշտ դուրս չեկավ: Հաջորդ տարի Դեմելը խզեց պայմանագիրը «Ռուսենբորգի» հետ ու վերադարձավ «Միկա», որի կազմում անցկացրած 8 հանդիպումներում 3 գոլ խփեց: Սակայն վնասվածքից լրիվ չապաքինվելով, անցած տարվա ամռանը կոտդիվուարցի ֆուտբոլիստը կրկին հեռացավ «Միկայից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ