RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 19:12:13Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ստորագրել են հակաերիթուրքականները (տեսանյութ)
2020-08-10 16:55:40Կարեն Դեմիրճյանի տեսակետները արդիական են նաև մեր օրերին(տեսանյութ)
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
#088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013



Տեղադրվել է` 2013-06-01 00:07:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1497, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 48

ԳՆԱՃԸ ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 5,2 ՏՈԿՈՍ Է ԿԱԶՄԵԼ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պարենամթերքի գներն ավելի մեծ աճ են ունեցել

2013-ի մայիսին 2012-ի մայիսի նկատմամբ գնաճը կազմել է 5,2 տոկոս: Այս ցուցանիշն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունըՙ ներկայացնելով սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2012-ի մայիսին: Միաժամանակ, 2013-ի մայիսին ապրիլի համեմատ գները մնացել են անփոփոխ, 2012-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,8 տոկոս, իսկ 2013-ի հուվար-մայիսին 2012-ի հունվար-մայիսի համեմատ գնաճը կազմել է 3,6 տոկոս:

Պարենային ապրանքների գները 2013-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմար աճել են 6,6 տոկոսով, իսկ այս տարվա ապրիլի համեմատ` նվազել 3,4 տոկսով, ոչ պարենային ապրանքներինը` 2012-ի մայիսի նկատմամբ աճել են 5 տոկոսով, իսկ ապրիլի նկատմամբ` 0,1 տոկոսով, ծառայությունների գները նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են 2,8 տոկոսով, ապրիլի համեմատ` 0,5 տոկոսով:

Պարենային ապրանքներից մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրված 0,4 տոկոս գնանկման վրա անմիջական ազդեցություն է թողել բանջարեղենի եւ կարտոֆիլի 10,9 տոկոս եւ շաքարավազի 0,4 տոկոս գնանկումը:

Կաթնամթերքի դեպքում մայիսին ապրիլի նկատմամբ արձանագրվել է 2,6 տոկոս գնաճ, իսկ անցյալ տարվա մայիսի նկատմամբ` 6,9 տոկոս գնաճ: «Լոռի» պանրի գինն աճել է 2 տոկոսով, «Չանախինը»` 3,6 տոկոսով, յոգուրտինը` 2,9 տոկոսով, թթվասերինը` 4,5 տոկոսով, թարմ կաթինը` 5,1 տոկոսով, մածունինը` 5,6 տոկոսով, կաթնաշոռինը` 6,6 տոկոսով: Ձվի գները ապրիլի համեմատ նվազել են 0,1 տոկոսով: Մսամթերքի ապրանքախմբում ապրիլի նկատմամբ արձանագրվել է 0,8-0,2 տոկոս գնանակում: Մրգի ապրանքախմբում մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է 1,9-17,3 տոկոս գնաճ:

Վերոնշյալ մանրամասները վերաբերում էին բնակչության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնական պարենամթերքներին գներին:

Հիշեցնենք, որ սպառողական գների ինդեքսը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է հիմք ընդունելով շուրջ 500 ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #90, 01-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ