Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅ. ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՓՈՒՄՆԵՐՆ ԱՐԳԵԼՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԿՍՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ

30/05/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Մայիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մոսկվա

Միջպետական մշակութային համագործակցության գծով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարան ներկայացված «Օկուպացված տարածքների մասին» օրենքի նոր նախագիծը, կարծիք հայտնեց, որ նման կարգի փաստաթղթերը պետք մանրակրկիտ ուսումնասիրվեն, իսկ վերլուծաբաններն իրենց գնահատականը տան: Հիշեցնենք, որ «Օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը ենթադրում է, որ Ադրբեջանն արգելելու է հասարակական կազմակերպությունների եւ անհատների բոլոր տեսակի շփումները հայերի հետ: Համագործակցություն եւ շփում հայ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների հետ կթույլատրվի միայն որոշ քաղաքական գործիչների, այն էլ բացառապես Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների համատեքստում: Բոլոր նրանք, ովքեր կխախտեն այս օրենքը, կպատժվեն ազատազրկմամբ ու տուգանքով:

Ըստ Շվիդկոյի, եթե օրենսդրական մակարդակում նման փաստաթուղթ ընդունվի եւ արգելվեն հանրության շփումները, ապա դա «լավագույն լուծումը չի լինի, քանի որ կսրի իրավիճակն ու կխոչընդոտի նաեւ ղարաբաղյան կարգավորմանը»:

«Փորձը ցույց է տալիս, որ բոլորը պատերազմները ավարտվում են խաղաղությամբ: Այլ հարց է, թե այդ խաղաղության գինն ինչպիսին կլինիՙ մեծ ու չվերականգնվող կամ նվազագույն: Չպետք է մոռանալ, որ պատերազմը մարդկային զոհեր է պահանջում: Հետեւաբար հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի խուսափենք նման ելքից», ասաց նա:

Խոսելով հայ-ռուսական մշակութային հարաբերությունների մասինՙ Շվիդկոյը շեշտեց, որ նախկինում այդ հարաբերությունները շատ ավելի ամուր էին, եւ ռուս հանդիսատեսը ճանաչում էր հայ մտավորականներին: «ԽՍՀՄ փլուզումից հետո ռուս հանդիսատեսը չգիտի արդի հայ երգիչներին, դերասաններին ու նկարիչներին: Ձեր մտավորականները, երգիչները գալիս են Ռուսաստան, շրջագայում քաղաքներում, սակայն համերգներ ու ներկայացումներ կազմակերպում միայն սփյուռքի իրենց հայրենակիցների համար: Դա շատ վատ է, քանի որ մենք չգիտենք, թե այսօր ովքեր են հայկական մշակույթի էլիտան, ինչ գաղափարներ ունեն եւ ինչպիսի ճաշակ են թելադրում: Ձեր մտավորականները գալիս են Ռուսաստան, բայց կարծես Հայաստանում լինեն, քանի որ այդ հանդիպումները բացառապես այստեղի հայերի համար են կազմակերպվում: Լավ կլիներ, որ նման հանդիպումներ ու միջոցառումներ նրանք կազմակերպեին նաեւ ռուս հանդիսատեսի համար», ասաց Շվիդկոյը:

Հ. Գ. Այցելությունը Մոսկվա իրականացել է «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ի նախաձեռնությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ՀԻՇԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ «ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ»ՙ ՈՐԲԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՀԻՇԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ «ՈՂՋ ՄՆԱՑԱԾ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ»ՙ ՈՐԲԵՐԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական