ԿԺԴՀ-ում ԱՄՆ հատուկ բանագնաց Սուն Կիմը Հարավային Կորեայի և Ճապոնիայի ներկայացուցիչների հետ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել և դատապարտել է երեքշաբթի օրը Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:
«Հատուկ ներկայացուցիչ Կիմն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից հոկտեմբերի 19-ին բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր, և կոչ է անում Հյուսիսային Կորեային զերծ մնալ հետագա սադրանքներից ու անընդհատ բովանդակային երկխոսության մեջ մտնել», ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Երեքշաբթի ավելի վաղ Հարավային Կորեան հայտարարել էր Ճապոնական ծովում ԿԺԴՀ հրթիռի արձակման մասին։