Փաստաբան Արա Զահրաբյանը գրում է.
Ստորև կցված տեսանյութերում տեսնում ենք բիրտ ուժ կիրառող ոստիկանների, նրանց հայհոյանքով հրաման տվող ղեկավար ոստիկանի, ոստիկանների վայրագություններից ահաբեկված լացող երեխաների: Եթե ոստիկանների այս տեսակը չմաքրվի համակարգից և խիստ պատժի չարժանանա, ապա ամբողջ ոստիկանության ինստիտուտը՝ իր մեջ ներառող բարեխիղճ ոստիկաններով չի կարողանա վստահություն վայելել հանրության աչքերում:
«Ոստիկանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա:
Այս միջադեպում չկար անձի իրավունքները, ազատությունները և պատիվը հարգելու սկզբունքը, ընդհանրապես բացակայում էր մարդասիրությունը:
Անկախ նրանից, ոստիկանության նպատակն իրավաչափ էր, թե՝ ոչ (փաստաբանի պնդմամբ իրավաչափ չէր, վարչական ակտը վիճարկվում էր), միևնույն է, ոստիկանությունը պետք է վերոհիշյալ սկզբունքներով ղեկավարվեր:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, փաստաբան ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին այս միջադեպը դարձնել քննության առարկա և մեղավոր ոստիկանների պատասխանատվության հարցը լուծել:
ArmLur.am-ը գրել է, որ քիչ առաջ ցնցումների մեջ «Սուրբ Աստվածամայր» բկ են տեղափոխել 3 տարեկան տղա երեխայի:
Մեզ հայտնի դարձավ, որ երեխան ցնցման մեջ է ընկել երեկ ոստիկանների կողմից Քեսաբի 6 հասցեում իր հայրիկին՝
Վազգեն Ռաֆայելյանի նկատմամբ բռնություն կիրառելուց հետո: ArmLur.am-ի հետ զրույցում ոստիկանների կողմից
բռնության ենթարկված Վազգեն Ռաֆայելյանն ասել է, որ երեխայի համար շտապօգնություն են կանչել ու տեղափոխում են
հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում ծառայական քննություն է
նշանակվել:
Տեսանյութերը դիտեք այս հղումներով՝
https://www.facebook.com/100006642580999/videos/pcb.3151641848400537/1178478949308691
https://www.facebook.com/100006642580999/videos/pcb.3151641848400537/247282164021954