15 մլն դոլարի բժշկական սարքավորումները Պաշտպանության նախարարը վաճառել ու գումարը գրպանել է. բարերար

Երկու տարվա ընթացքում ես Հայաստան եմ ուղարկել ավելի քան 15 մլն դոլարի բժշկական սարքավորումներ ու պարագաներ եւ՛ Առողջապահության եւ՛ Պաշտպանության նախարարություններին: Այս մասին հայտնում է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Միշել Սարիանը:
«Հիմա իմանում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել եւ գրպանել է Հայաստանին նվիրաբերված արժեքավոր տեխնիկան: Հիպերբարիկ պալատները նախատեսված էին այրվածք ստացած զինվորների համար:
Երկրից դուրս այն վաճառվել է: 700 հազար դոլարով վաճառել են և փողը գրպանել:
Ամոթ է, ինչպես կարող էր որևէ մեկը դավաճանել այսպես իր սեփական երկիրն ու իր ժողովրդին»,-հայտնել է նա:
