Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Լիբանանում հրդեհ է բռնկվել նավթամբարում

Լիբանանի հարավում գտնվող նավթի պահեստարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Al-Jadeed տեղական հեռուստաալիքը:

«Աշխատակիցները (քաղաքացիական պաշտպանության ծառայության) սկսեցին մարել Զահրանիի օբյեկտի բենզոլի պահեստարաններից մեկում բռնկված հրդեհը», – հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը:

Հրդեհի պատճառներն անհայտ են: