Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ում գրանցվել է մարդասպանության անախադեպ աճ․ CNN

Միացյալ Նահանգները գրանցել է երկրի ժամանակակից պատմության մեջ սպանությունների ամենաբարձր՝ 30% աճ 2019-2020 թվականների ընթացքում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով չորեքշաբթի օրը ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների բժշկական վիճակագրության ազգային կենտրոնի հրապարակած նախնական տվյալները:

«Սա ամենաէական աճն է [վերջին] 100 տարիների ընթացքում», – հեռուստատեսությանն ասել է մահացության վիճակագրության ազգային կենտրոնի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների համաձայն, անցյալ տարի ԱՄՆ-ում գրանցվել է մոտ 21 570 նման հանցագործություն նախորդ տարվա 16 425-ի փոխարեն: