Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ադրբեջանը ուղևորափոխադրումների համար սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը

Հոկտեմբերի 6-ից Ադրբեջանական ավիաուղիները (AZAL) սկսել են օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: ՏԱՍՍ-ի համաձայն՝ այս մասին ասվում է ադրբեջանական ավիափոխադրողի ՝ չորեքշաբթի օրը հրապարակած հաղորդագրության մեջ:

Ավիաընկերությունը նշել է, որ նոր երթուղու շնորհիվ թռիչքների ժամանակը և թռիչքի ընթացքում վառելիքի սպառումը կկրճատվեն:

«Այսուհետ, այս թռիչքն իրականացնելիս, AZAL-ը կկարողանա օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնող», – հստակեցվում է ավիաընկերության հայտարարության մեջ: