Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեկին, ով, ըստ պաշտոնական վարկածի, համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ:
▪️Նշվում է, որ նա երրորդ պետության տարածքում գտնվող անձանց միջոցով հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի թվաքանակի մասին։
▪️Ըստ ադրբեջանական ծառայության` Զաքիևին հանձնարարվել է այլ անձանց ևս ներգրավել հետախուզական գործունեության մեջ։
▪️Այդին Զաքիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Նա կալանավորվել է։