Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի մոտ բարձրացնել այն հարցը, որ AUKUS դաշինքը հակասում է չտարածման ռեժիմին, ՌԻԱ գործակալության հաղորդմամբ՝ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք նաև օգտվեցինք այսօրվա հանդիպումից՝ ամերիկացիներին բավական ուղիղ կերպով փոխանցելու մեր մտահոգությունները Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ իրենց նոր AUKUS բարձր տեխնոլոգիական գործընկերության վերաբերյալ, որի շրջանակներում ենթադրվում է միջուկային շարժիչ տեխնոլոգիայի փոխանցում Ավստրալիային` միջուկային սուզանավերի ակնկալվող ստեղծման համատեքստում», – ասել է Ռյաբկովը լրագրողներին:
Նա նշել է, որ ռուսական կողմը ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ նման գործողություններն այնքան էլ չեն համապատասխանում չտարածման ռեժիմին, ներառյալ այն, ինչ կապված է խաղաղ նպատակներից դեպի ռազմական կարիքներ անցում չկատարելու երաշխիքների հետ: