«Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ օրակարգ է բերվել մի հարց, որը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, ՍԴ որոշման պահանջներին։
Արծվիկ Մինասյանը հայտարարեց այն համարում ենք հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող օրինական լինել։ Հետամուտ ենք լինելու այս հարցին իրավական ընթացք տալուն և նախագահից պահանջելու ենք վիճարկել այս հարցը։
Նրա խոսքով Էրդողանի հետ սիրախաղերն ու Ալիևի վերջին հայտարարությունները խոսում են այն մասին, որ գործ ունենք պետության անվտանգության խնդրի հետ, իսկ իշխանությունները չեն հասկանում առաջնահերթությունները։ Արդեն 12-րդ օրն է, ինչ պահանջել ենք ԱԱԾ տնօրենի և մյուսների մասնակցությամբ քննարկում անել, սակայն մինչ օրս արձագանք չկա։
Հայկ Մամիջանյանն էլ իր հերթին նշեց, որ, հաշվի առնելով, օրակարգում ընդգրկված հարցերն առաջին հերթին խիստ քաղաքական անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ են հետապնդում, իրենք նույնպես չեն մասնակցի նիստին։