Ուրբաթ, 24 Հուլիս, 2026

Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան սկսելու շրջանակներում Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական, և մենք համոզված ենք, որ այդ հարաբերույունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր ու բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ով է նախօրեին մասնավոր ինքնաթիռով Թուրքիայից եկել Հայաստան։

Այդ հարցը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը թողեց անպատասխան։

«Ես չեմ կարող մեկնաբանել տելեգրամյան ալիքներում շրջանառող կեղծ լուրերը»,– ասաց նա։

📌Հիշեցնենք սեպտեմբերի 23-ին Տելեգրամ– ալիքներում տեղեկատվուոյւն տարածվեց այն մասին, որ Թուրքիայից Հայաստան մասնավոր օդանավ է ժամանել։ Այն վայրէջք է կատարել Երևանում, ապա նույն օրը վերադարձել Թուրքիա։

👂Ըստ որոշ լուրերի, ինքնաթիռում եղել է Թուրքիայի նախագահի բանագնացը, ըստ ամենայնի Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

@ArmeniaSputnik