Friday, 24 July, 2026

Հետաքրքիր մանրամասներ Սելջուկ Բայրաքթարի վերջին հարցազրույցից

Baykar ընկերության եկամտի 70% -ը ձեւավորվում է ապրանքի այլ երկրներ արտահանումից: Ժամանակ առ ժամանակ մենք նույնիսկ չենք հասցնում  մատակարարել ԱՍԹ-ներ բոլոր ցանկացողներին։ Այս պահին մենք պայմանագրեր ենք կնքել 10 երկրների հետ՝ Ուկրաինա, Ադրբեջան, Լեհաստան, Քաթար, ամենայն հավանականությամբ։ Այս ցուցակում են ընդգրկված նայեւ Հունգարիան, Լատվիան, Մարոկոն և Իրաքը:

Մենք փոխանցել ենք Թուրքիայի ԶՈւ-ին 3 ծանրաքաշ  AKINCI մոդելի ԱԹՍ ։ Սկզբնական շրջանում արտադրելու ենք ամեսեկան 1-2 ԱԹՍ։ Մենք չէինք հասցրել փոխանցել Թուրքիայի ԶՈւ-ին AKINCI- ի առաջին խմբաքանակները, երբ շատ երկրներ ցանկություն հայտնեցին ձեռք բերել այս մոդելը:

Արարողությանը ներկա էին բազմաթիվ երկրների ռազմական կցորդներ, այդ թվում՝ Ճապոնիայից, Ֆիլիպիններից և Ադրբեջանից, որոնց հետ ես ծանոթացա (լուսանկարը կցված է)։

@voice_of_turkey

Թարգմ․՝ Զ․Մ․

15.09.21