Նարեկ Գալստյանի ՖԲ էջից, –
Ձախ նկարում պատկերված մարդը մինչև 17 տարեկան դեռ նորմալ գրել-կարդալ չգիտեր, զբաղվում էր մաքսանենգությամբ ու այլ մեղմ ասած ոչ այնքան սպիտակ գործերով։ Եթե ժամանակակից լեզվով ասենք՝ հասցրել էր խախտել քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները։ Իսկ ոսկու նկատմամբ նրա սիրո մասին դեռ հարյուրամյակներ լեգենդներ են հյուսվում։
Բայց վերը թվարկածները ոչինչ էին այն ռազմական հաջողությունների դիմաց, որով նա փառավորեց ֆրանսիական բանակի սուրը Եվրոպայում և հասցրեց այն առասպելաբանության աստիճանի։ Ու այսօր՝ ավելի քան 200 տարի անց, ֆրանսիական պատմությունն ու ժողովուրդը հիացմունքով է մեծարում Ֆրանսիայի մարշալ, Րիվոլիի դուքս և Էսսլինգի իշխան Անդրե Մասսենային։ Այո՛, պատմաբաններն ու նապոլեոնյան շրջանի սիրահարները չեն մոռանում, որ Մասսենան մաքսանենգությամբ էր զբաղվում, սիրում էր թալան ու ոսկի, բայց նրան նախ և առաջ հիշում ու փառաբանում են իբրև Ֆրանսիայի հերոս, հանճարեղ զորահրամանատար, ում ղեկավարությամբ Նապոլեոնի բանակը փայլուն հաղթանակներ տարավ Ցյուրիխում՝ ջարդելով ռուս-ավստրիական զորքերին, գրավելով Իտալիայի գրեթե կեսն ու այսպես շարունակ։
Մյուս նկարում էլ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն է։ Չունանելով ոչ մի ռազմական կրթություն՝ 1989 թ-ին, երբ դեռ Խորհրդային Միություն էր, զենքը ձեռքին մեկնել է Արցախ ու սկսել իր պայքարը։ Նրա հրամանատարությամբ մենք հաղթանակներ ենք Հադրութում, Մարտակերտում, վերցրել Ֆիզուլին։ Չոր հաշվարկով՝ նա վերջին հարյուրամյակների ամենաշատ հող ազատագրած հրամանատարն է։ Բայց Հայաստան պետությունը Մանվելին մեղադրեց տուշոնկա գողանալու մեջ, բանտարկեց, ու ազատ արձակեց մահվանից ամիսներ առաջ, իսկ իր կյանքի վերջին օրերին նա տեսավ, թե ինչպես են ընկնում իր իսկ ազատագրած շրջանները։
Մենք, իհարկե, ֆրանսիական պատմություն չունենք և չենք էլ կարող ունենալ։ Մենք, իհարկե, ֆրանսիական մշակույթ ու ինստիտուտներ չունենք ու չենք էլ կարող ունենալ։ Բայց մենք անգամ չենք կարողանում պահել այն, ինչ ունեցել ենք, փառաբանել այն, ինչն իրավամբ մերն է։ Մենք մեր հերոսների գլխակերն ենք։ Մեր հերոսների մեծ մասին ինքներս ենք սպանել՝ Մխիթարից մինչև Վազգեն… Ու երևի արդար ա, որ էս օրին ենք հասել, արժանի չենք…