Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մարդկանց վիշտը, վտանգի և անպաշտպանության զգացումը, անորոշ ապագան ու թուրքական սիրախաղերը դրոն շոուներով փոխհատուցել չստացվեց.Արտակ Զաքարյան

Սեպտեմբերի 21-ին, ձևով և բովանդակությամբ հորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել։ Նման գրառում է արել ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։ 

«Մարդկանց վիշտը, վտանգի և անպաշտպանության զգացումը, անորոշ ապագան ու թուրքական սիրախաղերը դրոն շոուներով փոխհատուցել չստացվեց։

Իշխանություն կոչվող կապիտուլյացված խմբավորումը չի ցանկանում հասկանալ, որ սոցիումի հետ անլուրջ վերաբերվել չի կարելի։

Մարդիկ բոլորովին այլ սպասումներ և հույզեր ունեն, որը Նիկոլապատկան իշխանությունն ի զորու չէ կյանքի կոչելու։ Տապալումները չափից դուրս շատ են, հանրային կյանքը՝ խիստ անմխիթար։

Իսկ ժամանակը չի սպասում և աշխատում է ի վնաս մեր երկրի»,-գրել է նա։