Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գոր­ծոն­ներ, որոնք դեռ… գոր­ծում են. «Փաստ»

23/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է.  «44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից տարբեր հայտնի ռազմական փորձագետներ և վերլուծաբաններ (ռուս, ուկրաինացի և այլ ազգությունների) հաստատապես նշում էին, որ պատերազմը կարող է տևել առավելագույնը 20-30 օր, քանի որ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ռազմական, տնտեսական, մարդկային և այլ ռեսուրսները չեն կարող բավականացնել ավելի երկարատև պատերազմ վարելու համար: Սովորաբար նման մասնագետներն իրենց կանխատեսումներում չեն սխալվում, մանավանդ հաշվի առնելով նաև այն, որ այդ հարցում բոլորն էին համակարծիք:

Բայց պատերազմը շարունակվում էր ու ձգձգվում: Մի՞թե նրանք սխալվում էին: Իրականում, ամենայն հավանականությամբ, ո՛չ: Եթե փորձենք վերհիշել այդ պատերազմի դաժան օրերը, ապա կարող ենք արձանագրել, որ պատերազմի կեսերից սկսած՝ այլևս չեն եղել խոշոր միավորումների մոտորացված հարձակումներ և հակահարձակումներ, Ադրբեջանը սկսել էր խորանալ Արցախի տարածք մանր դիվերսիոն խմբերով, իսկ հակահարձակումներ, չգիտես ինչու, չկային: Պատերազմի վերջին տասնօրյակում անգամ իջել էր ադրբեջանական ԱԹՍ-ների ակտիվությունը, որը որոշները փորձում էին բացատրել հայկական ՌԷՊ և ՀՕՊ համակարգերի հակազդմամբ, որոշները՝ վատ եղանակային պայմաններով: Իհարկե, չի կարելի բացառել այդ ամենը, բայց իրականում ամենահավանականն այն է, որ արդեն իսկ եղել է նման զենքի, ինչպես նաև ընդհանուր սպառազինության և մարդկային ռեսուրսների պակաս:

Այո՛, փորձագետները չեն սխալվել, ամեն ինչ ճիշտ էր: Ուղղակի եղել է անկանխատեսելի մի քանի գործոն: Առաջին հերթին փորձագետները անգամ երազում չէին կարող կանխատեսել, որ Հայաստանի ղեկավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հանձնում է Արցախը՝ հետագայում ճանապարհային շրջափակումը վերացնելու համար, որը ներկայիս վարչապետի հոգևոր ուսուցչի՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սևեռուն գաղափարն էր, ինչի սնանկ լինելը ժամանակին հաստատել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիների տնտեսական զարգացմամբ (պատճառահետևանքային կապ. ներկայումս իշխանությունների կողմից ամենաքննադատվողը և «դատվողը» հենց Քոչարյանն է): Երկրորդ՝ անկանխատեսելի էր, որ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմի վարման ղեկավարությունը կհանձներ երրորդ երկրին՝ Թուրքիային:

Հավանաբար բոլորն են հիշում, թե ինչպես հենց պատերազմի սկզբից մի քանի օր անց անհետացավ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը և հայտնվեց միայն պատերազմից հետո: Իրականում, հավանաբար, նա երկրի ղեկավարությանը հայտնել էր իր կարծիքը արձանագրվող զոհերի և վարվող պատերազմի նպատակահարմարության մասին (եթե Ղարաբաղյան առաջին պատերազմի 5 տարվա ընթացքում Ադրբեջանը տվել է մոտ 20000 զոհ, ապա 44-օրյա պատերազմի ժամանակ այդ թիվը մոտ 15000 է, որի հիմնական մասը եղել է հենց պատերազմի առաջին օրերին՝ պաշտպանական գիծը ճեղքելիս): Արդյունքում Ալիևը բանակի կառավարումը ամբողջությամբ հանձնել էր թուրք գեներալներին, որոնց համար ադրբեջանցի «շեհիդները» եղել են «թնդանոթի միս», իսկ պատերազմը՝ ընդամենը փորձառության ձեռքբերում:

Ցավոք, նրանք արդյունքում հաջողել են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ներկայումս էլ թաքցնում է իր զոհերի իրական թիվը, իսկ պատերազմի գլխավոր «Ալեքսանդր Մակեդոնացի» ներկայացնում է հենց իրեն՝ մինիսուլթանին, որը, ենթադրաբար, կրծքով է փակել հայկական կրակակետերը, այն էլ՝ մի քանի անգամ: Հենց այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով այն ամենը, ինչ տեղի է ունենում ներկայումս սահմաններին, շարունակում է վնասված վինիլային սկավառակի պես անընդհատ կրկնել երգի նույն հատվածը՝ բացե՛նք սահմանները:

Այն զգացողությունն է, որ սահմանների բացումը այն անմահության դեղահաբն է, որն ինչպես բարգավաճում, լուսավորում, հզորություն և պատիվ կբերի Հայաստանին, այնպես էլ կստեղծի հայկական մինիթագավորություն՝ ի հակակշիռ Ադրբեջանի մինիսուլթանության: Իսկ պատերազմի արդյունքի վրա ազդած գործոնները հիմա էլ գործում են՝ Ադրբեջանի բանակի «ստվերային ղեկավարները» թուրք գեներալներն են, իսկ Հայաստանի ղեկավարությունը հանձնում է հայկական հողերը: Արդյո՞ք ունակ ենք մենք չեզոքացնել այս գործոններից մեկը, որը, ցավոք, ժամանակին չարեցինք: Իհարկե՛: Հարցը միայն այն է, թե ինչպես և ումով…»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23․09.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա երեք ամիսներին ՀՀ մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025
Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025
Նորություններ

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025
Հաջորդ գրառումը

Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա երեք ամիսներին ՀՀ մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ. «Ժողովուրդ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական