Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից պաշտպանելու կարիք կա. Միրզոյան

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգաղյին հանրության հրատապ ուշադրության կարիքն ունի լիակատար ոչնչացման վտանգից պաշտպանելու համար։

Նյու Յորքում Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն։

Միրզոյանը բարձր է գնահատել ավստրիական կողմի դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Նա հավելել է, որ հակամարտության համապարփակ և տևական լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի անվտանգության ու ազատության երաշխավորումը։

@ArmeniaSputnik