Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամաբ ԻՀՊԿ-ն Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնական հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ

ԻՀՊԿ-ի կողմից Արաքսի առափնայ շրջան է ուղարկվել դեռևս Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ ձևավորված «Աշուրայի 31-րդ ցամաքային բիրգադը», որը մասնագիտացված է հատուկ գործողությունների իրականացման մեջ։ 

Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված են տեղափոխվել մեծաքանակ զրահամեքենաներ, հարձակողական պատերազմ վարելու համար նախատեսված տանկեր, զրահափոխադրիչներ և  հրթիառհրետանային համակարգեր, որոնց մեջ առանձնանում են 122 միլիմետրանոց հիթիռներով զինված ականանետները և 240 միլիմետրանոց «Ֆաջր-3» հրթիռակիր համակարգերը։ 

ԻՀՊԿ ուժերի կողմից Արդաբիլ քաղաքից օդ են բարձրացվել հետախուզական բնույթի ԱԹՍ-ներ, ինչպես նաև կիրառվել են Իրանի նորագույն Qods Mohajer-6 ԱԹՍ-ները, որոնք ունակ են 200կմ արագություն զարգացնել և ունեն 2000կմ առավելագույն հեռահարություն, ինչպես նաև  զինված են հեռակառավարվող և լազերային հակատանկային հրթիռներով։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Թավիրզում տեղակայված ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին պատկանող երկու հրթիռային կայաններից բալիստիկ գերճշտգրիտ հրթիռներով հեշտությամբ կարելի է խոցել անգամ Բաքվի մոտակայքում գտնվող Քյուրդամիրի և այլ ռազմաբազաները։

🇦🇲🇮🇷@Arm_Iranologists