Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոնոում են: Այնտեղ են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետներ Սուրեն Պապիկյանը, Մհեր Գրիգորյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախարարներ, պատգամավորներ:
Ոստիկանները Եռաբլուրից բրման են ենթարկել Արմեն Գալստյանին, որի որդին՝ Լեւոն Գալստյանը, նոյեմբերի 23-ին զանգահարել էր տուն եւ ասել, որ ինքն ու ընկերները թաքնված են, իսկ երեք օր անց ադրբեջանցիները հանձնել էին Լեւոնի եւ նրա ընկերների դիերը: