Այսօր Իրանի հյուսիս-արևելքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտարարել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Էպիկենտրոնը գտնվել է Կուչան քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 111 հազար մարդ: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: