Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Շուտով երևի հատուկ թույլտվություն պիտի լինի ադրբեջանցիների կողմից, որ Կապանից Գորիս հասնենք

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։

Լրագրող Անուշ Միրզոյանը հրապարակել է լուսանկարը և գրել.

«Շուտով երևի հատուկ թույլտվություն պիտի լինի ադրբեջանցիների կողմից, որ Կապանից Գորիս հասնենք»։

Օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26-ին թշնամու զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։

Օգոստոսի 27-ի դրությամբ վերականգվել էր Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել էին բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով:

Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու էին ռուս սահմանապահները: