Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«Թալիբան»-ի գրոհայինները փակում են մուտքը Քաբուլի օդանավակայան

«Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայինները փակում են մուտքը Քաբուլի օդանավակայան: Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ արմատականներն իրենց պարեկային ծառայություններն են հաստատում Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Միևնույն ժամանակ, ուրբաթ առավոտյան Պակիստանի միջազգային ավիաուղիների ինքնաթիռը Իսլամաբադ է տարհանել մոտ 350 մարդու:

Քաբուլի օդանավակայանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հազարավոր մարդիկ փորձում են փախչել երկրից: Ամերիկացի զինվորականները կարգուկանոն են պահպանում օդում, ավելի վաղ նրանք ստիպված եղան նախազգուշական կրակոցներ արձակել: