Վաշինգտոնը քննարկում է ապագայում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մասնավորապես Ճապոնիայում միջին հեռահարության հրթիռների տեղակայման հնարավորությունը, ասել է Սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարշալ Բիլինգսլին Nikkei-ին տված հարցազրույցում։
«Սա հենց այն պաշտպանության տեսակն է, որն անհրաժեշտ կլինի Ճապոնիայի պես երկրներին»։ Ըստ Բիլինգսլիի, Վաշինգտոնը ցանկանում է «Ասիայում իր ընկերների և դաշնակիցների հետ բանակցություններ վարել Չինաստանի միջուկային հզորացման անմիջական սպառնալիքի վերաբերյալ», և այն մասին, թե «ապագայում դաշինքի համար ինչ պաշտպանական հնարավորություններ կպահանջվեն»: Մարշալ Բիլինսլին նշել է, որ ԱՄՆ-ն ներկայումս մշակում է հիպերձայնային զենք: