Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս տարվա մայիսին իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպը ծրագրված սադրանք է անվանել:
«Եվ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները խոսում են այն մասին, թե ինչու էր պետք այդ սադրանքը: Բելառուսը խեղդելու հետագա քայլեր ձեռնարկելու համար, որպեսզի կանխվի նրա հետագա զարգացումը», ասել է նա Sky TV News Arabia-ին տված հարցազրույցում:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ լուրջ ֆեյք են այն հայտարարությունները, թե բելառուսական կողմն է փոխել Ryanair ինքնաթիռի երթուղին: «Մենք ոչ ոքի չենք ստիպել վայրէջք կատարել Մինսկում և չենք փոխել երթուղիները», ասել է Բելառուսի նախագահը: