Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ռուսաստանը կարտադրի էլեկտրամեքենաների սեփական շարքը

Այսօր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանում էլեկտրամեքենաների ստեղծման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Տեխնոլոգիական զարգացման հետ կապված ես կցանկանայի նշել էլեկտրամեքենաների մեր սեփական շարքի ստեղծման նախագիծը՝ այդ թվում ջրածնային վառելիքի տարրերի հիման վրա», ասել է նա:

Միշուստինը հավելել է, որ բարձր տեխնոլոգիական նախագծերին աջակցություն կցուցաբերվի նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, անլար կապը և նոր նյութերի մշակումը: