Մերուժան Բաբաջանյանի ՖԲ էջից, –
Մոտիկներս նրան Գոռ էինք ասում, իսկ իր իսկական անունը Գրիգոր էր, բայց Աստծուն ծառայությեն որդեգրվելուց հետո սկսեցինք Տեր Կյուրեղ ասել, չնայած միանգամից դժվար էր մոտիկ ընկերոջ տեր Կյուրեղ ասելը, բայց հետզհետե սովորեցինք, մանավանդ իր կինը՝ գեղեցկուհի Ժաննան, բոլորիցս շուտ հրամարվեց այդ անվանը։
Օրհնվի մեր հարգելի Տեր Կյուրեղը ու անդատապարտ կանգնի Աստծո առաջ Ում ծառայում էր երկար տարիներ … Գրեցի այս մաղթանքն ու հիշեցի, երբ քառորդ դար առաջ, երբ միասին քրիստոնեական հավատքի առաջին քայլերն էին անում կոմունիստական տատասկոտ տարիներին, շաբաթվա մի քանի երեկո իրենց տանն էինք անցկացնում, Ավետարանի շուրջը հոգևոր զրույցներով ու նման բնույթի երգերով, մանավանդ իր Ժաննա կնոջ մեղմ ու սքանչելի ձայնի կատարմամբ։ Նա այդ ժամնակ հրաժարվելով ռեժիսյորի մասնագիտությունից հյուսնությամբ էր զբաղվում։
Բայց սրա մասին չէ, որ ուզում էի գրել, այլ այդ հավաքներից մեկի ժամանակ կատարված դեպքի մասին։ Այդ օրը քույրերից մեկն իր հետ բերել էր գեղարվեստական ինստիտուտի գեղանկարչության դասախոսին, ով մոտ քառասունին մոտ էր ու այդ օրը լավ խմած։ Նա սկզբում մի քիչ լսեց մեր զրույցներն ու երգերը, հետո սկսեց ծաղրել մեր հավատքը, ասելով որ մենք բոլորս էլ կեղծավոր ենք, քանի որ ինչի մասին որ խոսում ենք, իրականում չենք ապրում (միգուցե նա այդ պահին ճիշտ էր, քան որ հավատքի դեռ առաջին քայլերն էինք անում), բայց մենք նկատեցինք, որ այդ պահին նրա մեջ կուտակված չարություն կար Աստծո հանդեպ։ Մենք համբերությամբ ու ներողամտությամբ տանում էին իր խայթոցներն ու շարունակում էինք երգել ու զրուցել։ Հետո նա ՚՚բացվեց՚՚ ու ասաց, որ ինքն այն տարիներին շատերին հայտնի իրեն մարգարեուհի համարող, մոլորյալ Աիդայի խմբի անդամ է եղել, նրա 12 ՚՚առաքյալներից՚՚ մեկը, որոնք նոր ավետարան էին գրում։ Բայց իրար միջև եղած տարաձայնությունների պատճառով իրեն դուրս են վռնդել, ու հիմա ինքը չարացած է Աստծո դեմ։ Լսեցինք ու հասկացանք, որ սատանան հիմա հարբեցողության մեղքի մեջ գցելով ուզում է նրա հոգին կործանել իսպառ։ Վերջում երբ կանգնած աղոթում էինք ու իրեն էլ հիշեցինք, հանկարծ նա ընդհատեց աղոթողին ու բարձրաձայն ասաց. ՚՚Ես հիմա ուզում եմ ապաշխարել իմ մեղքերի համար՚՚, բայց քանի որ նա այդ պահին անսթափ վիճակում էր, համարեցինք որ դեռ ալկոհոլի ազդեցության տակ է խոսում ու հորդորեցինք հաջորդ շաբաթվա հինգշաբթի օրը գա, երբ մենք նորից էինք հավաքվելու ու իր ապաշխարությունն անի։ Անցավ այդ շաբաթը ու նա այդ օրը եկավ բոլորովին սթափ ու չափազանց ուրախ, ու կարծես մի նոր մարդ էր մեր առաջ կանգնած՝ պարզ ու ներքին լույսով փայլող աչքերով։ Մենք իհարկե ուրախացանք այդ փոփոխության համար, իսկ երբ իր ապաշխարության աղոթքն արեց, այսինքն մեղա եկավ իր թերամտության, Աստծուն հակառակվելու ու այլ մեղքերի համար (իհարկե առանց թվարկելու դրանք, քանի որ միայն քահանայի մոտ խոստովանության ժամանակ պետք է դրանք բացել և արձակում ստանալ քահանային տրված իշխանությամբ), այդ թվում և հարբեցողյան համար նա զղջաց, մենք էլ վերջում ամեն ասացինք, այսինքն ինչը նշանակում թող լինի այս աղոթքը նրա դարձի գալու և Տիրոջ Ավետարանի համեմատ քայլելու բեկումնային պահ։ Եվ երբ նստեցինք զրույցի ու երգելու, նա այս վկայությունը տվեց իր կտրուկ փոփոխության վերաբերյալ։ Նա պատմեց, որ Աիդայի խմբից իրեն վռնդելուց հետո այլևս կորցրել էր ապրելու իմաստն ու իրեն տվել խմիչքին, և այդ օրվանից անցել է ամիսներ ու այլևս չի կարողանում ոչ մի նկար նկարել, կարծես թե ներքին մեռյալ հոգեվիճակ է ապրել։ Բայց երբ անցած հինգշաբթի վերջին աղոթքի ժամանակ հանկարծ ինքը հայտնապես խունկի անուշ բուրմունք է զգացել, ինչն ինքը միշտ նկարելիս է հոտոտել իր արհեստանոցում խնկարկության միջոցով։ Բայց դրանից հետո այդ էլ չի օգնել որ նկարի առաջվա նման, բայց այդ օրը նա հասկացավ, որ այստեղ Աստծո ներկայությունը կա, քանի որ խնկի բուրմունք հոտոտեց (Այս էլ ասենք, որ մենք խունկ չէինք ծխեցնում այդ հավաքույթի ժամանակ)։ Եվ անցած մի շաբաթվա ընթացքում ինքը կարողացել է մի քանի շատ հաջող նկարներ ստեղծագործել, և հիմա էլ ապաշխարության այս աղոթքով իրենց հանձնեց Աստծո փրկարար Ձեռքերի մեջ։
Եվ թող այս պատմությունը մի հոգևոր խնկարում լինի մեր հարգելի Կյուրեղ քահանայի և իր կնոջ Ժաննայի հոգիների խաղաղության համար, որոնց միջոցով բազում հոգիներ կոսունիստական անաստված ու ամուլ տարիներին Աստծուն գտան…