Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք նոր արտահերթ ընտրությունների: Այս մասին հունիսի 29-ին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովում հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը: «Մենք սխալներ թույլ տվեցինք եւ, միգուցե, ժամանակից շուտ սկսեցինք արձանագրել մեր հաղթանակը»,- հավելեց նա:
Հակոբյանը հիշեցրեց, որ ընտրություններից հետո իշխանությունները հետապնդումներ սկսեցին «Հայաստան» դաշինքի կողմնակիցների դեմ, բիզնեսի դեմ, որը աջակցում է «Հայաստան» դաշինքին: «Սակայն դա մեզ չի կոտրի: Ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել հաղթանակի եւ ուժեղ Հայաստանի ճանապարհին:
Մենք պարտավորվել ենք պաշտպանել Հայաստանի բոլոր քաղաքացիների շահերը՝ անկախ քաղաքական հայացքներից: Պարզվեց, որ ՀՀ իշխանությունների խոստացած ապագայում ջուր չկա: Այսպիսի իրավիճակ է տիրում ամբողջ երկրում եւ բոլոր ոլորտներում: Մենք երկիրը կազատագրենք այս հանցավոր ռեժիմից»,- ընդգծեց Վահե Հակոբյանը:
News.am