Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Փորձագետը «Սպուտնիկ Վի»-ն անվանել է արդյունավետ COVID-ի բոլոր շտամների դեմ

Կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական Սպուտնիկ Վի պատվաստանյութը կարողանում է պաշտպանել վարակի բոլոր հայտնի տեսակներից: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գամալեյա կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:

«Սպուտնիկ Վի–ի արտադրած հակամարմինները պաշտպանում են մինչ այժմ հայտնի բոլոր շտամներից՝ բրիտանական շտամից մինչև Դելտա՝ հնդկական շտամը», ասել է նա:

Փորձագետը նաև նշել է, որ հնդկական շտամը կորոնավիրուսի առավել ագրեսիվ տեսակ է: Այն կրճատում է հիվանդության մեղմ ձևից դեպի ծանրի անցման ժամանակը և, համապատասխանաբար, օրգանիզմի՝ սեփական հակամարմինների արտադրության հնարավորությունը:

Գինցբուրգը հավելել է, որ նրանք, ովքեր հրաժարվում են պատվաստումներից, խաղում են ռուսական ռուլետկա COVID-ի հետ: