Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեքը մեկի եւ բոլորը… բոլորի դեմ

11/06/2021
- 11 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատմաբանները սովորաբար չեն սիրում «եթե»ները, քանի որ դրանք, այդ «եթե»ները, չեն կարող փոխել պատմության ընթացքը, իրողությունները: Սակայն նույնիսկ ամենախիստ պատմաբանները չեն կարող ժխտել, որ «եթե»ները եթե չեն կարող փոխել պատմական իրողությունից որեւէ բան, այնուամենայնիվ կարող են օգնել ավելի լավ հասկանալ պատմական իրադարձությունները, հասարակության մեջ առաջացած անոմալիաները, անհատի դերը դրանց մեջ, նույնիսկՙ նույն երեւույթի նկատմամբ տարբեր անհատականությունների հակազդեցության տարբերություններըՙ համեմատական կարգով:

Նկատի ունենալով մեր ժողովրդի անհատապաշտությունը եւ մեր երկրում ստեղծված ծանր վիճակը, մանավանդ արտահերթ ընտրությունների սեմին, ավելորդ չէր լինի դիտարկել մեր 3+1 լիդերների հավանական հակազդեցությունը միեւնույն օրհասական կացության դիմաց, պայմանականորեն որպես կուլմինացիոն կետ ընտրելով 2020 նոյեմբերի 9 թվականը, այսինքն կապիտուլացիոն թղթի ստորագրման օրը:

Արդ, ի՞նչ կլիներ մեր 3 նախկին նախագահների կեցվածքը, հակազդեցությունը այդ օրհասական պահին:

3-րդ նախագահը, ինչպես օրերս խոստովանեց, քաջ գիտակցելով ստեղծված կացության բոլոր հետեւանքները, այդ կամ նման որեւէ թուղթ ստորագրելու փոխարեն ինքնասպան կլիներ:

2-րդ նախագահը, նման բան ստորագրելու փոխարեն հրահանգ կտար հեռահար հրթիռներով կործանել թշնամի երկրի ամենազգայուն կետերը, առաջին հերթինՙ նավթագազային գլխավոր հանգույցները, գեթ ժամանակավորապես ձախողության մատնելու համար թշնամական ծրագրերը:

1-ին նախագահը մերժելով կմերժեր նման որեւէ փաստաթուղթՙ ընդառաջ ներկայացնելով իր հրաժարականը: Հրաժարականն այդ, վստահ եմ, շարադրված կլիներ գեղեցկագույն հայերենով, «նկատի ունենալով» բառերով սկսվող մի քանի պարբերություններով եւ կավարտվեր «Բարին ընդ ձեզ»ի փոխարեն «Տէր ընդ ձեզ», գուցեեւՙ «Արիւն ձերՙ ի գլուխ ձեր» հրաժեշտի խոսքերով:

Ինչպես տեսնում ենք, նրանցից ոչ մեկը, անկախաբար մեկը մյուսից, չէր գնա նման քայլի, դեռեւս չխոսելով երկիրը նման կացության չմատնելու համար նրանց կանխարգելիչ հավանական աշխատանքների մասին: Նրանք երեքն էլ իրենց թերություններով ու սխալներով հանդերձ հայրենասեր, պետականապաշտ առաջնորդներ ենՙ ի տարբերություն, ի հակադրություն ներկայիս զոռով պաշտոնավարողիՙ +4-ի: Վերջինը, «թավիշ» լինի նրա անունը, թե «թաղիք» կամ այլ բան, ոչ միայն հայրենասեր չէ, այլեւ մարդասեր եւ ազգասեր չէ, ոչ միայն կրթված չէ, այլեւ անկիրթ է, բարդույթավորված եւ արկածախնդիր: Նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ փաստաթղթի մեջ նա տեսավ իր վերապրելու հույսը, իրՙ այսպես կոչված քաղաքական գոյատեւումի հնարավորությունը, որի շարունակումը նա այժմ ձգտում է ապահովել խորհրդարանական ընտրություններով, հենվելով տգետ եւ ատելավառ ամբոխին արյունահեղության մղելու իր սատանայական կարողության վրա: Հիշեք ի՛նչ է ասել Վանո Սիրադեղյանը 2-րդ անգամ հեղափոխություն անողների մասինՙ վրա է տալիս իր անձը, ընտանիքը, ապա իր հայրենիքը: Իսկ 3-րդ անգա՞մ…

Իհարկե ես մնում եմ իմ կարծիքին, որ մեր 3 նախագահները չպիտի կուլ տային արտահերթ ընտրություններով ներկայացված խայծը, դա մեղսակցություն է Նիկոլի արածին եւ անելիքին: Դեռեւս պատերազմից շատ առաջ հեռուստատեսությամբ եմ ասել, որ Նիկոլը «նաղդ արյուն թափող» է: Նա արյուն արդեն թափել է, սարսափելի քաղաքականությամբ եւ չի վարանի կրկին թափել, եթե դույզն կասկածն անգամ ունենա իր մենատիրություն-բռնատիրության շարունակման համար իրեն անհրաժեշտ ձայների հարցում: Նրա նմաններին անհնար է հաղթել արդար, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Նման ածականները, սկզբունքները տեղ չունեն նրա ուղեղում, այլ միայնՙ լեզվի ծայրին, այն էլՙ իր կողմից հիմարացվածների համար:

Մխիթարական է, որ այնուամենայնիվ պայքարի այդ միջոցն ընտրած, թունավոր խայծը կուլ տված մեր երեք նախագահները (ի դեպ, պատմականորեն շատ ուշագրավ է պետականությունը պաշտպանելու պատնեշի վրա կանգնած այս Մեծ եռյակի պարագան) չարագործի դեմ պայքարը իրենց գլխավոր խնդիրն են համարում: Սակայն ներկա պահը հրամայում է, որ նրանք այդ պայքարը եթե ոչ միասնական, գեթՙ համակարգված առաջ տանեն, հավաքաբար խուսափելով Չարագործի ցանած ականներից ու մանավանդ արյունահեղությունից, միաժամանակ բացառելով բացորոշ թե խուլ պայքարը միմյանց դեմ: Այս զուլումից դուրս պրծնելու այլ ելք չկա:

Այո՛ Չարագործի դեմ միասնական պայքարին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես նիկոլին լավ եմ ճանաչում…

Հաջորդ գրառումը

Ղրիմն ու Հայաստանը կկապվեն օդահաղորդակցությամբ Վլադիկավկազով

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ղրիմն ու Հայաստանը կկապվեն օդահաղորդակցությամբ Վլադիկավկազով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական