Ջաֆար Խաշե, Կովկասյան հետազոտությունների հիմնադրամի գլխավոր տնօրեն
Այստեղ կարևորն այն է, որ հրադադարի մասին համաձայնագրում հիշատակվում է տրանսպորտային ուղիների շրջափակումը վերացնելու հարցը, այլ ոչ թե ասվում է Սյունիքի մարզի չափով անցուղի ստեղծելու մասին: Միջանցքի կամ անցուղու ողջ պատմության ընթացքում չի եղել խոսք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Սա պատմական աղավաղում է:
Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախագահ «Իլհամ Ալիևը» ելույթ ունեցավ «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս» խորհրդաժողովում և այս ելույթում, շեշտելով Ադրբեջանի վերադարձը «Զանգեզուրի միջանցք», ասաց, որ Ադրբեջանը պետք է վերադառնա նա՛և Երևան: Այս հայտարարությունը նշանակում է Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատար անձի հայտարարություն ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության:
Համաժողովից երկու շաբաթ անց Իլհամ Ալիևը ագրեսիվ տոնայնությամբ ասել է. «Ուզում է դա Հայաստանը, թե ոչ, Ադրբեջանի Հանրապետությունը կմտնի Զանգեզուրի միջանցք և կօգտագործի այն: Հայաստանի ընդդիմությունը միայն կբարդացնի խնդիրը»։ Նա հավելելել է, թե որ Ադրբեջանը մուտք կգործի միջանցք երեք տարի հետո:
Ադրբեջանի Հանրապետության կողմից «Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործումը մեծ նշանակություն ունի, քանի որ Ադրբեջանի իշխանությունների քաղաքական գրականության մեջ, Զանգիլանից և Կուբաթլուից բացի, որոնք ներկայումս գտնվում են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, Զանգեզուրը ներառում է իր մեջ Սյունիքը՝ Հայաստանի Կապան, Սիսիան և Գորիս քաղաքներով հանդերձ: Նրանք պնդում են, որ Զանգեզուրն իրենց հողն է, և այդ համատեքստում իրենք ունեն տարածքային պահանջներ:
Եթե Ադրբեջանի Հանրապետության պահանջները կատարվեն, Հայաստան-Իրան ցամաքային սահմանը կփակվի, ինչը կվտանգի մեր ազգային շահերն ու անվտանգությունը: Այլ կերպ ասած, Հայաստանի հետ մեր ցամաքային կապերը խզելուց բացի, տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական ներուժը նույնպես մեծապես կթուլանա:
Մեկ այլ վտանգ ևս․ անվտանգության խնդիրը: Սա նշանակում է, որ Իրանի հեռու և մոտ թշնամիները, որոնք նույնպես լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի Հանրապետության հետ, կկարողանան խնդիրներ ստեղծել Իրանի համար: Չնայած որ Իրանը անվերապահորեն հարգում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, Ադրբեջանի Հանրապետության վերաբերմունքը Իրանի հանդեպ անշնորհակալ է: Պատերազմից հետո երկրի հիմնականում պետական լրատվամիջոցները կտրուկ դարձան հակաիրանական: Սիոնիստական ռեժիմի չարորակ ազդեցությունն ու գերակայությունն այս լրատվամիջոցներում ուժեղացել է, և դրանք ամեն օր սնուցում են Իրանի դեմ բացասական մթնոլորտը:
Թուրքիայի գործողություններն, իրենց հերթին, աջակցություն են ստանում Միացյալ Նահանգների կողմից: Թուրքիայի երազանքն է ստեղծել պանթուրքիզմի գոտի՝ կապելով Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետության հետ ցամաքային ճանապարհով՝ հարավային Հայաստանի տարածքով: Մոտ 100 տարի առաջ Թուրքիան ստացավ 11-կիլոմետրանոց անմիջական սահման Նախիջևանի հետ, և այսօր համանման նախագիծ է իրականացվում:
Այսպիսով, նպատակն է ստեղծել խնդիր Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար: Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները սատարում են Թուրքիայի հավակնություններին: 2018 թվականից սկսված, այս ջանքերը ուժեղացրել են Թուրքիայի ազդեցությունը Նախիջևանում, հատկապես Նախիջևանում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների միջոցով, որին հաջորդեցին մի քանի պարբերական բախումներ Հայաստանի հետ սահմանին:
Իրոք, Հայաստանի հարավային հատվածի օկուպացիան և Իրանի հետ սահմանի վերացումը՝ Թուրքիայի կարևոր նպատակներից մեկն է հայ-ադրբեջանական հակամարտությանը միջամտելու ընթացքում:
@MshoAxjik
# Իրան # Հայաստան
# Ադրբեջան # Թուրքիա
# Պանտուրկիզմ
Թարգմ․Զ․Մ․
29.05.21