Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերին Շորժայի հետ Ադրբեջանի սահմանը ո՞նց է անցնում, դա Ղարաբաղի հարցի բովանդակության հետ ի՞նչ կապ ունի. Փաշինյան

28/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ջերմուկի հատվածում մեր ու Ադրբեջանի սահմանը ո՞նց է անցնում կամ Վերին Շորժայի հատվածում. դա Ղարաբաղի հարցի բովանդակության հետ ի՞նչ կապ ունի եւ ի՞նչ կապ կարող է ունենալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Նոր-Նորքի գրասենյակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք՝ Ադրբեջանը պատերազմ է ուզում հրահրի՞, Ադրբեջանն ասում է՝ չէ, դա ընդամենը սահմանային թեթեւ հարցեր է, մի քանի մետր կամ կիլոմետր էս կողմ կամ էն կողմ, ասում ենք՝ շատ լավ, սահմանային հարց է, ուրեմն եկեք, պայմանավորվենք, որ չենք կրակում, կոնֆլիկտ չի լինում, զորքերը երկուստեք հետ ենք քաշում,  դիտորդներն են գալիս ու կանգնում։ Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր։

Ուրեմն եկեք, գնանք արդեն միջազգային փաստաթղթերով  համաձայնեցված ձեւով անենք։ Այս պահին էլ երաշխիք չկա, որ իրավիճակը կոնտրոլից դուրս չի գա, բայց այն բանաձեւը, որը ես երեկ առաջարկել եմ,  ինչի պիտի որեւէ մեկն այդ բանաձեւ չընդունի, պիտի բացատրություն ունենա՝ ինչու չի ընդունում։ Եթե սահմանային գծի հարց է, եկեք, գնանք մեր սահմանները ճշգրտենք։

Հիմա Հայաստանում մարդիկ կան, ասում են՝ չէ, դեմարկացիա, դելիմիտացիա վատ բան է, վայ էս ինչ դավադրություն է, էս ինչ ազգադավ բան է։ Ասում են՝ ուրեմն Ղարաբաղի հարցում մի դավադրություն կա, կներեք Ջերմուկի հատվածում մեր ու Ադրբեջանի սահմանը ո՞նց է անցնում կամ Վերին Շորժայի հատվածում, դա Ղարաբաղի հարցի բովանդակության հետ ի՞նչ կապ ունի եւ ի՞նչ կապ կարող է ունենալ»,- նշեց նա։

Փաշինյանը պնդեց, որ Արցախի հարցը լուծված չէ, որն արձանագրել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը. «Ադրբեջանն ասել է՝ թող Հայաստանը մեր տարածքային ամբողջականությունը ճանաչի, մենք էլ իրենց տարածքային ամբողջականությունը կճանաչենք։ Դրա պատասխանն էլ տվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն ասել է՝ Ղարաբաղի հարցը լուծված չի։ Ինչքան էլ Ադրբեջանը պնդի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Միջազգային գործընկերները հստակ արձանագրել են, որ սահմանազատման գործընթացը Ղարաբաղի հարցի էության հետ կապ չունի, ճիշտ է, այնտեղ կան կապակցվածություններ, բայց դեմարկացիան հո մի օրվա գործ չի՞։ Մենք Վրաստանի հետ դեմարկացիա եւ դելիմիտիացիա ենք անում, 30 տարի անցել է, դեռ սահմանի միայն 60 տոկոսն է համաձայնեցրել»։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբեն Գևորգյան

Հաջորդ գրառումը

Վարդան Էդուարդի Աշուղաթոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Վարդան Էդուարդի Աշուղաթոյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական