Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ:
📎Տեղեկությունը հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։
«Ալեքսանդր Լուկաշենկոն և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկու երկրների ՝ Բելառուսի և Հայաստանի ներսում ստեղծված իրավիճակը, մտքեր են փոխանակել ընթացիկ օրակարգի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։









