Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Այս ընտրություններում դրված է նաև պետականության լինել կամ չլինելու հարցը». «Փաստ»

11/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ընդհանուր առմամբ, արդեն ուրվագծվում է, թե նախընտրական պայքարում հիմնականում որ ուժերն են գլխավոր դերակատարում ունենալու: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ առկա վերադասավորումներին և ներքաղաքական դաշտին:

«Կարելի է անգամ մոտավորապես հաշվարկել նաև այն, թե որ ուժերը կմտնեն ապագա խորհրդարան, որովհետև հատկապես ընդդիմադիր դաշտում ուրվագծվեցին հիմնական խաղացողներն ու հիմնական ֆորմատները: Պարզ է, որ իշխանական բևեռը «Քաղպայմանագիրն» է լինելու, որովհետև մնացած բացահայտ կամ քողարկված իշխանական ուժերը խորհրդարան անցնելու բավականին լուրջ խնդիրներ կունենան: Նրանց ստացած ձայները հիմնականում, սոցիոլոգների ասած, ստատիստիկական անճշտությունների շրջանակում են լինելու:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա կարծում եմ, որ բավականին մրցունակ և առնվազն ուժեղ դաշինքներ են ձևավորվել: Արդեն տեսնում ենք, որ նախընտրական կամպանիայի մեկնարկը տրվել է: Նախօրեին տեսանք առաջին ուժի ցուցադրումը «Հայաստան» դաշինքի կողմից, որը բավականին մրցունակ, ամբիցիոզ ու կարող ուժ է: Այդ դաշինքի պաշտոնական մեկնարկը ցույց տվեց, որ ոչ միայն բավականին լուրջ պոտենցիալ ու հավակնություններ ունի, այլև լուրջ էներգետիկա կա իր ընտրազանգվածի մոտ: «Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես բավականին մրցունակ և կարող ուժ է, որը ևս բավականին մրցունակ քաղաքական ուժ է լինելու: Կարծում եմ՝ իր հստակ էլեկտորատը, ինչպես միշտ, ունի նաև ԲՀԿ-ն: Այս ուժը հետագայում, երբ խորհրդարանը ձևավորվի, կարող է կարևոր դերակատարում ունենալ ընդդիմադիր բևեռում՝ ապագա իշխանության ձևավորման գործում»,-ասաց մեր զրուցակիցը:Վերոնշյալ համատեքստում քաղտեխնոլոգը հավելեց. «Նախընտրական կամպանիան դեռ շատ բաներ կարող է փոխել: Ինչպես տեսանք, նախօրեի միջոցառումները բավականին լուրջ տրամադրություններ փոխեցին: Նախընտրական կամպանիան աստիճանաբար կարող է երկրում շատ լուրջ մթնոլորտ փոխել, ռեզոնանսներ առաջացնել և որքան դեպի վերջ գնա, այնքան կարող են լուրջ տրանսֆորմացիաներ լինել թե՛ տրամադրությունների և թե՛ էլեկտորալ առումով: Այդուհանդերձ, այս պահին կա կարծիք, որ որևէ քաղաքական ուժ դժվար թե միայնակ կարողանա մեծամասնություն ունենալ և իշխանություն ձևավորել: Այդ պատճառով հաջորդ իշխանությունն, ամեն դեպքում, կոալիցիոն է լինելու:

Իսկ նման պարագայում յուրաքանչյուր ընդդիմադիր քաղաքական բլոկերի ու առանձին կուսակցությունների ոչ միայն հայտնվելն է կարևոր ԱԺ-ում, այլև իշխանություն ձևավորելու իրենց պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ արհեստական ստեղծված պրոիշխանական ուժերը եթե անգամ դաշինք կազմեն, ինչպես նշեցի, իրենց ստացած ձայները ստատիստիկական անճշտության շրջանակում կլինեն: Այդ իսկ պատճառով չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժն ինչ ծավալով պետք է վարչական ռեսուրս օգտագործի կամ ինչքան պետք է թվանկարչությամբ, ընտրակեղծարարությամբ զբաղվի, որ կարողանա ընտրություններում հաղթող լինել: Բայց հակառակ բևեռում տարբեր շարասյուներով հանդես եկող բավականին փորձված և ոչ միամիտ ուժերը շատ լավ հասկանում են, որ պետք է «պլան Բ» ունենալ, այսինքն, պատրաստվել հետընտրական զարգացումների: Իշխանական ուժի գլխավոր խնդիրներից մեկը հենց կոալիցիա ձևավորելու բավականին նվազ ռեսուրսներն են լինելու»:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության բնույթին, Վիգեն Հակոբյանը նշեց, որ արդեն մոտավորապես ուրվագծվում է Նիկոլ Փաշինյանի և իր իշխանական թիմի նախընտրական քարոզչական ստրատեգիան:

«Քանի որ առանձնապես արդյունք չկա, ինչպես միշտ, ասում են՝ ասֆալտ ենք արել: Հիմա նաև ասում են՝ ասֆալտ ենք արել, բայց միլիոնատեր չենք դարձել, թեպետ միլիոնատեր դարձել են, թե ոչ, պարզ կդառնա հաջորդ իշխանության օրոք: Ասում են՝ երեք տարվա մեջ ինչ-որ գործ ենք արել, բայց երբ փաստեր են բերում, դրանք այնքան նվազ են, որ սովորաբար սահմանափակվում են ասֆալտով, բանակի համար ելակով, «մայկա-տրուսիկով»: Հիմնականը «եթե մեզ չխանգարեին, մենք հաջողության կհասնեինք» թեզն է լինելու: Ու այստեղ նորից առաջին պլան է գալիս չարաբաստիկ սև-սպիտակի տարբերակը, նախկին իշխանություն և այլն: Հիմա երկու հիմնական թիրախ է լինելու. նախ՝ «եթե մեզ չեք ընտրում, մենք վատն էինք, բայց նախկիններն ավելի վատն են», երկրորդ՝ «եթե մեզ ընտրեք, թավիշին վերջ կտրվի, այսինքն, այն, ինչ մեզանից սպասում էր լ յումպենը»:Նորից պատրանքներ են ստեղծելու, որ սեփականությունը վերցնելու են ու բաժանեն լ յումպենին, իսկ լ յումպենն սկսելու է լավ աշխատել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ լ յումպենը Նիկոլ Փաշինյանի հիմնական ընտրազանգվածն է:

«Մեծ հաշվով, նորից նույն երգն է լինելու այն բոլոր լոկալ միտինգներում, որոնք կազմակերպվում են հիմնականում վարչական ռեսուրսի օգտագործմամբ, և որոնց ներգրավում են նաև երեխաներին: Հիմա՝ ինչ վերաբերում է այդ թեզերի արդյունավետությանը: Կա երեք տարվա ընթացքում զգալիորեն նոսրացած ընտրազանգված, որը ցանկացած պարագայում ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, որովհետև, ինչպես տեսանք, նոյեմբերի 9-ից հետո որևէ փաստարկ այդ ընտրազանգվածի վրա չի ազդում: Ինչու, որովհետև իրենք, պայմանական ասած, աղանդավորական մտածելակերպով են առաջնորդվում: Իրենք հավատում են ինչ-որ մի «փրկչի»: Հավատացեք, որ եթե այդ «փրկչից» ոչինչ չստանան, մի քանի ամիս կամ տարի հետո նոր «փրկիչ» են մոգոնելու: Այն, ինչ ասվում է նաև այդ լոկալ հանրահավաքների ժամանակ, նորմալ է այդ մասսայի համար: Իրենք աշխատելու են հենց այդ մասսայի վրա: Իսկ ընդդիմությունն այդ զանգվածին պետք է հանգիստ թողնի, համարի, որ նրանք չկան: Ընդդիմությունն ունի իր ընտրազանգվածը, որի պոտենցիալն իրենք դեռ ամբողջովին չեն բացել: Բացի այդ ամենից, կա նաև մոտ 40 տոկոսից ավելի ձայն, որոնք հասարակության չկողմնորոշված հատվածն են»,-ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ աշխատելու բավականին լայն շրջանակ կա ընտրազանգվածի առումով:

«Նշված հատվածի ձայները մի քանի անգամ ավելի են Ն. Փաշինյանի կայուն ու անդրդվելի էլեկտորատից, որը, սակայն, 3 տարվա ընթացքում զգալիորեն նոսրացել է: Թեպետ Փաշինյանը կստանա այդ ձայները, բայց դրանք զգալիորեն քիչ են լինելու, քան անհրաժեշտ է ընտրություններում հաղթելու համար»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգի խոսքով, ընդհանուր առմամբ, այս ընտրությունները բացառիկ նշանակություն ունեն. «Սա զուտ հերթական էլեկտորալ կամ անգամ արտահերթ էլեկտորալ գործընթացը չէ, որտեղ ինչ-ինչ պատճառներով ուղղակի իշխանության հարց է դրված: Այս ընտրություններում դրված է պետականության լինել կամ չլինելու հարցը: Մեկ այլ հարց էլ է դրված, որն, ըստ իս, շատ ավելի կարևոր է. այս տարածքում բնակչությունն ընդամենը բնակչությո՞ւն է, որը չունի երկրի, պետականության, պատմական հիշողության, հայրենիքի, ազգի զգացողություններ և իրենց միավորում է միայն ընդհանուր լեզուն, թե՞ ժողովուրդ է, երբեմն էլ՝ ազգ, որի համար ուղղակի վիրավորական է, երբ կապիտուլ յանտ իշխանությունը, որը ոչ միայն Արցախի 75 տոկոսն է հանձնել, արդեն ՀՀ տարածքներն է այս կամ այն պատրվակով տալիս, այլև ընդհանրապես վտանգի տակ է դնում պետականության գոյությունն ու անվտանգությունը: Կնքահայրը ֆիլմի մեջ Մայքլ Կոռլեոնեն ասում էր. «Только не говори, что ты не виноват. Это оскорбляет мой разум»: Հիմա եթե հանկարծ այս իշխանությունը լեգիտիմացվի այդ բնակչության կողմից, ամբողջ աշխարհի համար հասկանալի կլինի, որ այդ բնակչության հետ կարելի է անել այն ամենը, ինչ ցանկանում ես, որովհետև նրանց լավագույն դեպքում հետաքրքրում է ստամոքսը»:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ ընտրությունները շատ կարևոր են և՛ պրագմատիկ քաղաքականության առումով, և՛ ինքնագիտակցության առումով՝ որպես ժողովուրդ: «Մենք այսպիսի ընտրություն չենք ունեցել, և շատ կարևոր հանգրվանի ենք հասել նաև վերոնշյալ նրբերանգի իմաստով: Խաղասեղանին նաև ասօրվա իշխանությունների անվտանգության խնդիրն է դրված: Մեր՝ հատկապես նախագահական ընտրությունների դեպքում խաղասեղանին սովորաբար դրված են եղել իշխանության, սեփականության, ֆինանսներին առնչվող հարցերը: Հիմա խաղասեղանին այսօրվա որոշ իշխանավորների ուղղակի անվտանգության հարցն է, ինչի պատճառով, կարծում եմ, բավականին կոշտ ընտրություններ են լինելու: Քանի որ իշխանությունների համար սեղանին շատ մեծ խաղադրույք է դրված, իրենք շատ բաների են գնալու, որոնց, բնականաբար, հակադրվելու է ընդդիմությունը, որը փորձված է, նաև բավականին կազմակերպված: Տարբեր շարասյուներով է գնում, բայց նպատակը մեկն է: Այս ամենին ավելանում է նաև այն, որ իշխանությունն ամբողջովին չի վերահսկում իրավիճակը, այդ թվում՝ նաև վարչական ռեսուրսները՝ մանավանդ նաև ուժային կառույցների առումով: Ու եթե ընտրությունները գնան բախումների սցենարով, հարց է առաջանում՝ արդո՞ք իրավապահ համակարգը կգտնվի իր բարձունքի վրա և, ինչպես ասում են, կենդանի վահան կլինի բախվողների միջև»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվում Լավրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման «դեղատոմսի» մասին

Հաջորդ գրառումը

«Այս օրերին Արմեն Սարգսյանը թրև է գալիս Մոսկվայում՝ հույս ունենալով, որ որևէ մեկն իրեն Կրեմլում կընդունի և կասի, թե ի՞նչ է լինելու իր հալը հունիսի 20-ից հետո»․ Հրանտ Բագրատյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Հաջորդ գրառումը

«Այս օրերին Արմեն Սարգսյանը թրև է գալիս Մոսկվայում՝ հույս ունենալով, որ որևէ մեկն իրեն Կրեմլում կընդունի և կասի, թե ի՞նչ է լինելու իր հալը հունիսի 20-ից հետո»․ Հրանտ Բագրատյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական