Այսօր՝ մայիսի 9-ի խորհրդանշական օրը ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ ԱՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի է ունեցել «Արցախի երիտասարդական համաժողով»-ը, որի ավարտին Արցախի 32 հասարակական և երիտասարդական կազմակերպությունների կողմից ընդունվեց պատմական Հռչակագիր: Այս մասին տեղեկացնում է Արցախի Երիտասարդական Միության ֆեյսբուքյան էջը: Արցախի Հանրապետության երիտասարդական կազմակերպություններիՀ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Ը Մենք՝ Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներս, Հաշվի առնելով 2020թ․-ի աշնանը Արցախի Հանրապետության եւ նրա խաղաղ բնակչության նկատմամբ սանձազերծված ադրբեջանական-թուրք-ահաբեկչական 44 օրյա պատերազմի հետեւանքով․ • Հայրենիքի զգալի մասի բռնազավթումը, • Հազարավոր զինվորների, կամավորների, ազատատենչ հայորդիների նահատակությունը, • Պատերազմի հետեւանքով հազարավոր անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած եւ վիրավորում ստացած անհատների ճակատագիրը, • Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների տեղահանությունը, • Սոցիալ-տնտեական եւ քաղաքական ծանր ճգնաժամը, • Պետության առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերները, Կարեւորելով` Ազգային ներուժի համախմբման, նորոգման եւ ամրապնդման գործում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության բացառիկ հնարավորությունները Գիտակցելով` Պետության զարգացումը, հզորացումն ու հարատեւությունը ապահովելու հրամայականը Հարատեւ պայքարի վճռականությամբ հայտարարում ենք, որ հանձնառու ենք․ • Վերականգնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, • Իրացրած լինելով ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման սկզբունքը՝ հետապնդել Արցախի Հանրապետության անկախ եւ ինքնիշխան անխուսափելի կարգավիճակի՝ միջազգային ճանաչումը, • Լծվել պետականաշինության, անվտանգային, ազգային, պատմամշակութային եւ հոգեւոր հիմնասյուների, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման, հզորացման եւ ամրապնդման սուրբ գործին։ Արձանագրելով, որ Արցախի հարցի կարգավորումը հանդիսանում է համայն հայության գերագույն իդեալի՝ միացյալ Հայաստանի կերտման առաջին հանգրվանը՝ մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, մասնավորաբար հայ երիտասարդությանը իր ողջ ներուժը, գիտելիքները, հնարավորություններն ու մասնագիտական կարողությունները ի սպաս դնել վերոնշյալ նպատակների իրագործմանն ու իրականություն դարձնել Արցախյան հակամարտության վերջնական եւ հայանպաստ կարգավորումը։