Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ընդդիմությունը դեմ է եղել պատերազմի դադարեցմանը, ինչու չեն հրապարակում հանդիպման ձայնագրությունը. Պողոսյան

29/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօրվա իշխանությունների դեմքը, դա կաթվածահար պետությունն է: Իսկ կաթվածահար պետության մեջ ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է հասարակական գործիչ Թեւան Պողոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ միջազգային հեղինակավոր այդ կազմակերպությունը տարեկան իր զեկույցում հայտարարել է, որ Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշն ընկել է։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմը Հայաստանում ներքին ճգնաժամ է հրահրել։ Հեղափոխությունից հետո առաջին անգամ երկրում ժողովրդավարության վարկանիշը նվազել է, և այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ զինվորականների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լարվածությունը, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է վատթարանալ»,- ասված է զեկույցում։

Ինչպես արդեն հայտնի է՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո տեւական ժամանակ իշխանությունները պահում էին երկրում դեռեւս սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը՝ փորձելով նախ արգելել բողոքի ակցիաների իրականացումը, ապա նաեւ կանխել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։ Միաժամանակ հարուցվեցին քրեական գործեր՝ քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար։

«Մենք պետք է շնորհակալ լինենք «Freedom House»-ին, որ մի քանի աստիճանով ենք իջել»,- շեշտել է Պողոսյանը։

Ռազմական դրությունը վերացնելուն զուգահեռ Հայաստանում ակտիվացել են իշխանական շրջանակների կողմից ընդդիմությանն ուղղված մեղադրանքները՝ ընդդիմությանը պատասխանատու համարելով պատերազմի ժամանակ կրած պարտության համար՝ անտեսելով, որ իշխանությունը եղել է իրենց ձեռքին, որոշումներ կայացնելու իրավունքը՝ եւս։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն անգամ այսօր հայտարարել է, թե որ արցախյան երրորդ պատերազմը չի կանգնեցվել, քանի որ քաղաքական ուժերի մեջ կոնսենսուս չկար, կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն։

«Ոչ ոք չգիտի, թե ինչ են խոսացել ընդդիմության ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում Թևան Պողոսյանը՝ ավելացնելով, որ Հարությունյանը կարող էր այդ հանդիպման մանրամասները իմանար միայն մեկ դեպքում, եթե նրան պատմել են այդ հանդիպման մանրամասները: Կա նաև երկրորդ տարբերակը, մի գուցե Հարությունյանը խոսում էր Արցախի կուսակցությունների մասին, այդ դեպքում, հարցեր են առաջանում հենց այդ կուսակցություններին:

«Ես չգիտեմ, թե ինչ է քննարկվել Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերը իրենց հանդիպումների ժամանակ: Սակայն այդ հանդիպումից հետո Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ հայտարարեց, որ ընդդիմությունը կոչ էր անում Փաշինյանին դադարեցնել պատերազմը: Եթե ընդդիմությունն իսկապես փորձում էր կանխել պատերազմի դադարեցումը, ապա իշխանությունները կարող էին հրապարակային ներկայացնել Փաշինյանի և ընդդիմության հանդիպման ձայնագրությունը, ինչպես դա արեցին Օնիկ Գասպարյանի ձայնագրության դեպքում:

Եթե մենք խոսում ենք Արցախի ընդդիմության մասին, ապա նրանց պետք է հարցնել, թե ինչ է տեղի ունեցել», – շեշտեց գործիչը։

Նրա փոխանցմամբ՝ հոկտեմբերի սկզբին եղել է Արցախում և հանրության մեջ չկար կարծիք, որ մենք պարտվում ենք:

«Եթե Արցախի ղեկավարությունը ունեցել է տեղեկություններ, որ մեր դրությունը մարտի դաշտում շատ վատն է, ապա պետք է հասկանալ, թե ինչու նրանք այդ տեղեկություններով հայ ազգի հետ չեն կիսվել: Հատկապես, ինչու չեն կիսվել այդ տեղեկություններով Հայաստանի իշխանությունների հետ: Եթե ամեն ինչ վատ էր, Արցախի ղեկավարությունը պետք է ճնշում գերծադրեր Հայաստանի իշխանությունների վրա և ստիպեր դադարեցնել պատերազմը: Արցախի հանրապետության ղեկավարը իրավունք ունի խոսել հայ ազգի հետ այնպես, ինչպես Հայաստանի ղեկավարը: Նա պետք է ներկայացներ իրավիճակը, բայց դա տեղի չունեցավ», – ասաց Թ.Պողոսյանը:

Քաղաքագետը նշեց, որ հոկտեմբերի 19-ից առաջ նույնպես եղել են առաջարկներ կանգնեցնել պատերազմը:

«Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրով-Մնացականյան-Բայրամով հանդիպման ժամանակ եղել է պայմանավորվածություն զինադադարի մասին: Բացի այդ, եղել է տեղեկատվություն, որ եղել է առաջարկ կանգնեցնել պատերազմը դեռ հոկտեմբերի 5-ին: Ու ոչ ոք չի հերքել այդ տեղեկատվությունը: Նաև Պուտինը առաջարկ է արել հոկտեմբերի 19-ին և Փաշինյանը ասեց, որ չի համաձայնվել այդ առաջարկին, քանի որ կարծում էր, որ իրեն այդ դեպքում դավաճան կհամարեն», – ասաց Պողոսյանը:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանության իրականացման մշակույթը լիդերության կայացման գերակայություն.

Հաջորդ գրառումը

Բայդեն. Կարծում են՝ ամերիկյան ժողովրդավարության օրերը հաշված են, բայց նրանք սխալվում են

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Բայդեն. Կարծում են՝ ամերիկյան ժողովրդավարության օրերը հաշված են, բայց նրանք սխալվում են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է. Վարդան Ոսկանյան

18/06/2025

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Այլևս որևէ կասկած չի կարող լինել, որ Նեթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ...

ԿարդալDetails

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին Սամվել Կարապետյանի իրավունքները պաշտպանելու խնդրանքով 

18/06/2025

«Իշխանությունների՝ այս բնույթի գործողությունները նպատակ ունեն ստեղծելու վախի մթնոլորտ». Հայտարարություն

18/06/2025

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 18.06.2025

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական