1820 թվականի ապրիլի 26- ին ծնվել է տպագրիչ, բառարանագիր, հրապարակախոս Ճանիկ Արամյանը։
Ճանիկ Արամյանը հայ տպագրության պատմության մեջ նշանակալի անուն է, հեղինակել և մշակել է նոր տառատեսակ՝ շարվածքը ավելի գեզեցիկ, համաչափ և դյուրընթեռնելի դարձնելու նպատակով։ Հայկական այս տառատեսակը նրա անունով կոչվեց Արամյան,բլայն գործածություն ունեցավ, ավելին՝ որպես հիմք ծառայեց մյուս տառատեսակների մշակման համար։
1859 թվականին հենց Փարիզում հիմնում է սեփական տպարան ,և իր գործունեությունը առաջ տարել՝ Մարսելից հասնելով Պոլիս։ Ֆրանսիայում նա աշխատում էր քաղաքի նշանավոր փորագրիչ Վալտերի տպարանում: Արամյանը Պոլսի արքունի տպարանի տեսուչն էր նաև։
Ընդհանրապես նշում են, որ նա իր գործի վարպետն է եղել։ Արամյանի հրատարակություններն աչքի էին ընկնում տպագրական բարձր արվեստով։
Տպագրել է Պոլսի «Մասյաց աղավնի», «Արևելք», «Արևմուտք», «Փարիզ» պարբերականները, ինչպես նաև՝ Եզնիկ Կողբացու, Գրիգոր Նարեկացու, Միքայել Նալբանդյանի, Ծերենցի,Մինաս Չերազի, Պետրոս Դուրյանի, Գարեգին Սրվանձտյանի և շատ շատերի երկերը։
1860 թվականին հեղինակել է «Դասարան հայկազն մանկանց» դասագիրքը, իսկ որպես գծանկարիչ՝ նկարազարդել է «Դասարան հայկազն մանկանց» դասագրքի մի քանի նյութեր,ինչպես՝ «Հայկի պատերազմը», «Վահեի մահը», «Տիգրան Բ-ի պատերազմը հռոմեացիների դեմ», «Ավարայրի ճակատամարտը» և այլն։ Մահացել է Կոստնադնուպոլսում 1879 թվականին։
Ճանիկ Արամյանի անունը գուցե հարակության լայն շարտերին ծանոթ չէ,բայց դրանով բնավ չի փոքրացվում նրա կատարած գործը, վստահորեն կարող են պնդել, որ Արամյանը հայ մշակույթի զարգացման գործում իր խոսքն ասել է։