Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հադրութում տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն. ադրբեջանական կողմն էլ Մարտակերտի ուղղությունից հայկական կողմին է փոխանցել 3 աճյուն

Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն. հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:

Կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551: