Օգոստոսի 3-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակվում է օտարերկրացիների աշխատանքի տեղավորումը Միացյալ Նահանգներում:
Խոսքը մասնավորապես պետական գերատեսչություններում, ընկերություններում և դաշնային պայմանագրով ստեղծված աշխատատեղեր մասին է: Գործատուներից այսուհետև կպահանջվի նախապատվություն տալ ԱՄՆ-ի քաղաքացիներին, հաղորդում է Սպիտակ տան կայքը։
Օտարերկրացուն կարելի է աշխատանքի վերցնել միայն այն դեպքում, եթե հայցորդների մեջ չգտնվի պահանջներին համապատասխան ամերիկացի մասնագետ: Նման միջոցառումները կանդրադառնան նաև բարձր որակավորում ունեցող H1-B աշխատանքային վիզա ունեցող արտասահմանյան մասնագետների աշխատանքի տեղավորման հնարավորությունների վրա: